Get our free app. It won't take up space on your device

Ատրակցիոնների Օպերատոր

Երևան Պարկ

Industry: Customer Support, Client Care, Entertainment
Deadline: 2/6/2025
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Not required
Job posting has expired

ՊԱՐԿ ԳՐՈՒՊ ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում երիտասարդ և եռանդուն աղջիկների և տղաների՝ Երևան Պարկում ատրակցիոնների (կառուսելների) օպերատորներ աշխատելու համար:

Պարտականություններ

  • Սպասարկել, աջակցել և պատասխանել Երևան պարկի հյուրերի հարցերին։
  • Միացնել և անջատել ատրակցիոններն՝ ըստ սահմանված աշխատանքային ժամանակի:
  • Երևան Պարկի հյուրերին տալ հստակ ցուցումներ ատրակցիոններից օգտվելու անվտանգության կանոնների վերաբերյալ:
  • Երևան Պարկի հյուրերի անվտանգությունն ապահովելու նպատակով անընդհատ հետևել ատրակցիոնների անվտանգության կանոնների պահպանմանը:
  • Անընդհատ շրջել ատրակցիոնի տարածքում և ապահովել հյուրերի գոհունակությունը:

Որակավորում

  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն:
  • Հաղորդակցման հմտություններ:
  • Հաճախորդամետ, կենսուրախ և բարյացակամ մոտեցում:
  • Սպասարկման ոլորտում փորձի առկայությունը կդիտվի որպես առավելություն:

Հավելյալ նշումներ

Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները նշված էլ․ հասցեին։

Company օverview
address
Address
Մոնթե Մելքոնյան 31
address
Number of employees
51-150

Բարի գալուստ Երևան Պարկ՝ ամենամեծ և ամենահավես զվարճանքների այգին տարածաշրջանում։ Ասում են այստեղ երազանքները իրականանում են։ Երևան Պարկում իրականանում են բոլոր տարիքի երեխաների հեքիաթային երազանքները։ Երկու տասնյակից ավելի Եվրոպական հանրաճանաչ ատրակցիոններ փոքրերի, երիտասարդների և ընտանիքների համար, կենդանի ներկայացումներ, տպավորիչ հերոսներ, շատրվաններ և սննդի համեղ անկյուններ` շրջապատված գեղեցիկ կանաչ գոտիով։ Կառուցի՛ր կյանքի հիշողություններ ընկերներիդ և ընտանիքիդ հետ։ Գոռա՛ լիաթոք և ծիծաղի՛ր անհոգ։ Զգա՛ ժամանակը միասին անցկացնելու հաճույքը և դարձիր այս կախարդական աշխարհի մի մասը:

See more

Spread the word! Share this job on social media