Աշխղեկ մոնոլիտ աշխատանքների կատարման
Noy Invest Holding
Industry: Architecture, Construction
Deadline:
7/6/2023
City:
Yerevan
Employment type:
Full Time
Work experience:
Senior
Նկարագրություն
- Ընկերությունն աշխատանքի է հրավիրում մոնոլիտ–բետոնե շինարարության փորձառու Աշխղեկի։
Պարտականություններ
- Պլանավորում և վերահսկում է շինմոնտաժային աշխատանքները, նախագծելով անհրաժեշտ քայլերը, հաշվարկում է նյութական ծախսերը, կարիքները։
- Ապահովում է շենքերի և շինությունների կապիտալ և ընթացիկ վերանորոգումը, ղեկավարում է շինարարական–վերանորոգման խմբի աշխատանքները։
- Իրականացնում է վերահսկողություն շինմոնտաժային աշխատանքների և պատրաստի օբյեկտների ընդունման համար։
- Վերահսկում է կապիտալ շինարարության պլանների իրականացման ընթացքը, շինմոնտաժային աշխատանքների ծավալի և որակի համապատասխանությունը, կիրառվող նյութերի որակի վերահսկողությունը,
- Որոշում և վերահսկում է պլաններում փոփոխությունների իրականացման գործընթացները, արդյունավետ տեխնոլոգիաների ներդրման խնդիրները,
- Ուսումնասիրում է ժամկետների խախտման և շինմոնտաժային աշխատանքների որակի վատթարացման պատճառները, միջոցներ է ձեռնարկում դրանց կանխարգելման և կարգավորման ուղղությամբ,
- Վերահսկում է նշված ժամանակահատվածում խոչընդոտների կարգավորման ընթացքը,
- Ղեկավարում է շին–մոնտաժային աշխատանքների իրականացումը համաձայն նախագծային փաստաթղթերի, շինարարական նորմերի և կանոնների, տեխնիկական պայմանների և այլ նորմատիվ փաստաթղթերի․
- Ապահովում է շին–մոնտաժային աշխատանքների իրականացման տեխնոլոգիական հերթականությունը,
- Ներկայացնում է հայտեր շինարարական տեխնիկայի, բեռնատարների, գործիքների, նյութերի, կոնստրուկցիաների մատակարարման համար և ապահովել վերջիններիս արդյունավետ օգտագործումը․
- Վարում է ավարտած շինմոնտաժային աշխատանքների հաշվարկն ու հաշվառումը,
- Պատասխանատվություն է կրում հաշվետվությունների և ընթացիկ փաստաթղթերի որակի համապատասխանության, փաստաթղթերը կազմելիս տվյալների ճշտության և սխալների բացակայության, աշխատանքի վերահսկողության, ընդունված նորմերին դրանց համապատասխանության, հանգամանքների փոփոխության պարագայում արդյունքների ճշգրտման համար,
- Ապահովում է աշխատանքի անվտանգ պայմանները, հետևում է աշխատանքային և հակահրդեհային անվտանգության կաննոնների պահպանմանը․
- Պատասխանատվություն է կրում իրականացվող աշխատանքի որակի, նյութերի և այլ ռեսուրսների ռացիոնալ օգտագործման, ճիշտ ժամանակին արտադրական շենքերի և շինությունների զննման և վերանորոգման համար,
- Ապահովել ենթակապալառուների հետ համատեղ անխափան աշխատանքը․
- Սահմանված ժամկետներում ներկայացնում է անմիջական ղեկավարին գործերի ընթացիկ վիճակի մասին հաշվետվություններ, ապահովելով կիրառվող ստանդարտների համապատասխանությունը։
-
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն շինարարության կառավարման, ճարտարապետության, ճարտարագիտության ոլորտներում
- Նվազագույնը 5 տարվա Մոնոլիտ–բետոնի շինարարության փորձ, մասնավորապես, բնակելի շենքերի, բիզնես կենտրոնների, հյուրանոցի, առողջարանի և այլն, ցանկալի է աշխատանքային փորձի ընթացքում առընչություն՝ Գազպրոմ Արմենիա, էլ․ցանցերի հետ
- Գիտելիքներ շինարարական ղեկավարման գործընթացների, միջոցների և մեթոդների, արտադրական ապրանքների, շինարարական դետալների և համապատասխան կանոնների, որակի ստանդարտների և կարգավորումների վերաբերյալ
- Վարորդական վկայականի առկայություն, մեքենա վարելու փորձ
- Շինարարության կառավարման համակարգչային ծրագրերի իմացություն
- Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների իմացություն
- Վերլուծական միտք
- Բանակցելու հմտություններ
- Սթրեսային իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր՝ վեցօրյա, կիրակի հանգիստ։
Աշխատանքային ժամեր՝ 09։00–ից 18։00