Get our free app. It won't take up space on your device

Աշխղեկ / Ինժեներ-շինարար

Նյու Հոմ ՍՊԸ

Location: Երևան / ՀՀ մարզեր՝ ըստ օբյեկտի գտնվելու վայրի
Employment type: Full Time
Work experience: Mid level, Senior
Industry: Engineering, Architecture, Construction
Deadline:
9/24/2026

Նկարագրություն

«Նյու Հոմ» ՍՊԸ շինարարական կազմակերպությունը փնտրում է փորձառու աշխղեկի (прораб)՝ շինհրապարակում շինարարական աշխատանքների կազմակերպման, համակարգման և վերահսկման համար։

Պարտականություններ

  • Կազմակերպել և վերահսկել շինհրապարակում իրականացվող շինարարական և մոնտաժային աշխատանքները,
  • Համակարգել շինարարական բրիգադների և ենթակապալառուների աշխատանքը,
  • Վերահսկել աշխատանքների իրականացումը՝ համաձայն նախագծային փաստաթղթերի, գծագրերի և սահմանված տեխնիկական պահանջների,
  • Հետևել աշխատանքների կատարման ժամկետներին և որակին,
  • Կազմակերպել և վերահսկել շենք-շինությունների ջրամատակարարման, ջրահեռացման, օդափոխության և այլ ինժեներական համակարգերի մոնտաժային աշխատանքները,
  • Աշխատել տեխնիկական փաստաթղթերի, նախագծերի և գծագրերի հետ,
  • Ապահովել աշխատանքի անվտանգության, աշխատանքի պաշտպանության, արդյունաբերական սանիտարիայի և հրդեհային անվտանգության պահանջների պահպանումը շինհրապարակում,
  • Բացահայտել աշխատանքների ուշացման կամ ժամկետների չպահպանման պատճառները և ձեռնարկել համապատասխան միջոցներ,
  • Մասնակցել ավարտված շինարարական և մոնտաժային աշխատանքների տեխնիկական ընդունմանը և անհրաժեշտ փաստաթղթերի կազմմանը։

Պահանջներ

  • Շինարարության ոլորտում, հատկապես շինհրապարակում աշխատանքային փորձ,
  • Շինարարական աշխատանքների կազմակերպման, համակարգման, ուղղորդման և վերահսկման հմտություններ,
  • Նախագծեր և տեխնիկական գծագրեր կարդալու կարողություն,
  • Ինժեներական բարձրագույն կրթությունը ցանկալի է,
  • Ինժեներ-շինարարի որակավորումը կդիտվի որպես առավելություն,
  • Համակարգչային համապատասխան ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում և կազմակերպվածություն,
  • Լարված իրավիճակներում արդյունավետ աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն։
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media