Get our free app. It won't take up space on your device

Աշխատավարձի հաշվարկման մասնագետ

Bacon Product LLC

Location: Abovyan
Employment type: Full Time
Work experience: Mid level, Senior
Industry: Accounting, Audit
Deadline:
12/23/2026

Նկարագրություն

Ապահովել ընկերության աշխատակիցների աշխատավարձերի և դրանց հետ կապված վճարումների ճշգրիտ, ամբողջական և ժամանակին հաշվարկը, աշխատաժամանակի տվյալների պատշաճ հաշվառումն ու վերահսկումը, ինչպես նաև աշխատավարձի վերաբերյալ հաշվետվությունների պատրաստումը՝ ՀՀ գործող հարկային և աշխատանքային օրենսդրության, ինչպես նաև ընկերության ներքին ընթացակարգերի պահանջներին համապատասխան։ Ապահովել աշխատավարձի հաշվարկների մուտքագրումը ՀԾ և 1C ERP համակարգերում՝ պահպանելով տվյալների ճշգրտությունն ու համապատասխանությունը։

Հիմնական պարտականություններ և գործառույթներ

Աշխատավարձի և հարակից վճարումների հաշվարկ

  • Հաշվարկել ընկերության աշխատակիցների աշխատավարձերը՝ հաշվի առնելով աշխատաժամանակը, աշխատանքային գրաֆիկները, հերթափոխերը, արտաժամյա աշխատանքը, հավելավճարներն ու այլ վճարումները։
  • Իրականացնել արձակուրդայինների, ժամանակավոր անաշխատունակության նպաստների և օրենքով նախատեսված այլ վճարումների հաշվարկները։
  • Հաշվարկել աշխատավարձերից կատարվող պահումները, հարկերը և օրենքով սահմանված պարտադիր վճարները։
  • Ապահովել հաշվարկների ճշգրտությունը՝ հիմք ընդունելով համապատասխան սկզբնական փաստաթղթերն ու հաստատված տվյալները։
  • Համադրել աշխատավարձի հաշվարկների համար անհրաժեշտ տվյալները և բացահայտել հնարավոր անհամապատասխանությունները։

Աշխատաժամանակի հաշվառում և վերահսկում

  • Վարել և ստուգել աշխատակիցների աշխատաժամանակի, հաճախումների, բացակայությունների, արձակուրդների և արտաժամյա աշխատանքի հաշվառման տվյալները։
  • Ստուգել աշխատաժամանակի հաշվարկային տեղեկությունների ամբողջականությունն ու համապատասխանությունը հաստատված աշխատանքային գրաֆիկներին։
  • Ապահովել աշխատավարձի հաշվարկման համար անհրաժեշտ ելակետային տվյալների ժամանակին ստացումը, ճշգրտությունն ու ամբողջականությունը։
  • Համագործակցել համապատասխան ստորաբաժանումների հետ՝ աշխատաժամանակի և բացակայությունների վերաբերյալ անհամապատասխանությունները ճշտելու նպատակով։

Աշխատավարձի հաշվարկների մուտքագրում և վարում տեղեկատվական համակարգերում

  • Իրականացնել աշխատավարձի հաշվարկների մուտքագրումը ՀԾ և 1C ERP համակարգերում՝ ապահովելով երկու համակարգերում արտացոլված տվյալների համապատասխանությունը։
  • Ապահովել աշխատավարձի հաշվարկման գործընթացի ամբողջական և ճշգրիտ արտացոլումը կիրառվող տեղեկատվական համակարգերում։
  • Ֆինանսական գործընթացների կառավարման ավագ մասնագետից ստանալ KPI-ների հաշվարկման ելակետային տվյալները և ներքին ու հարկային հաշվարկային մեթոդների համաձայնեցումից հետո ստանձնել հաշվարկների իրականացումը։
  • Ապահովել իրականացված հաշվարկների ներկայացումը Ֆինանսական գործընթացների կառավարման ավագ մասնագետին՝ ստուգման, իսկ Գլխավոր հաշվապահին՝ հաստատման համար։
  • Վերահսկել հաշվարկների ընթացքում հայտնաբերված անհամապատասխանությունների շտկման գործընթացը։

Աշխատավարձի հաշվետվությունների պատրաստում

  • Պատրաստել աշխատավարձերի վերաբերյալ հաշվետվություններ՝ ըստ ստորաբաժանումների և ընկերության ընդհանուր ցուցանիշների։
  • Ապահովել աշխատավարձի, հարկերի, պահումների և հարակից վճարումների վերաբերյալ անհրաժեշտ հաշվետվական տվյալների ճշգրտությունը։
  • Պատրաստել հարկային հաշվետվությունների համար անհրաժեշտ տվյալները և մասնակցել համապատասխան հաշվետվությունների կազմման ու ներկայացման գործընթացին։
  • Ապահովել հաշվետվությունների պատրաստումն ու ներկայացումը սահմանված ժամկետներում։

Օրենսդրական համապատասխանություն և գործընթացների կատարելագործում

  • Ապահովել աշխատավարձերի և դրանց հետ կապված վճարումների հաշվարկի համապատասխանությունը ՀՀ հարկային և աշխատանքային օրենսդրության պահանջներին։
  • Հետևել աշխատավարձի հաշվարկին վերաբերող օրենսդրական փոփոխություններին և անհրաժեշտության դեպքում ապահովել դրանց կիրառումը հաշվարկային գործընթացներում։
  • Մասնակցել աշխատավարձի հաշվարկման գործընթացների բարելավման, ստանդարտացման և ավտոմատացման աշխատանքներին։
  • Առաջարկել հաշվարկների ճշգրտության, արդյունավետության և տեղեկատվական համակարգերում տվյալների արտացոլման բարելավման ուղղություններ։

Համագործակցություն

  • Համագործակցել Մարդկային ռեսուրսների կառավարման, հաշվապահության, արտադրության և այլ ստորաբաժանումների հետ՝ աշխատաժամանակի, աշխատավարձերի և հարակից տվյալների ճշգրտման նպատակով։
  • Համագործակցել Ֆինանսական գործընթացների կառավարման ավագ մասնագետի և Գլխավոր հաշվապահի հետ՝ աշխատավարձի հաշվարկների ստուգման և հաստատման գործընթացն ապահովելու նպատակով։
  • Անհրաժեշտության դեպքում տրամադրել աշխատավարձի հաշվարկների վերաբերյալ պարզաբանումներ՝ իր իրավասությունների շրջանակում։

Պահանջներ և որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն ֆինանսների, հաշվապահության, տնտեսագիտության կամ հարակից ոլորտում։
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ աշխատավարձերի հաշվարկման կամ հաշվապահության ոլորտում։
  • ՀՀ հարկային և աշխատանքային օրենսդրության իմացություն՝ աշխատավարձերի հաշվարկման, աշխատաժամանակի հաշվառման, արձակուրդայինների, ժամանակավոր անաշխատունակության նպաստների և համապատասխան պարտադիր վճարումների մասով։
  • 1C և ՀԾ ծրագրերով աշխատելու գործնական հմտություններ։
  • MS Excel ծրագրով աշխատելու լավ հմտություններ։
  • Հարկային հաշվետվությունների պատրաստման և համապատասխան պետական մարմինների հետ աշխատանքի փորձ։
  • Արտադրական կազմակերպությունում կամ հերթափոխային աշխատանքային ռեժիմ ունեցող ընկերությունում աշխատելու փորձը կդիտարկվի որպես առավելություն։
  • Թվային տվյալների հետ ճշգրիտ, համակարգված և պատասխանատու աշխատելու կարողություն։
  • Վերլուծական մտածողություն, կազմակերպվածություն և մանրուքների նկատմամբ բարձր ուշադրություն։
  • Գաղտնի տեղեկատվության հետ պատասխանատու աշխատելու կարողություն։

Պատասխանատվության շրջանակ

  • Աշխատավարձերի և դրանց հետ կապված վճարումների ճշգրիտ, ամբողջական և ժամանակին հաշվարկի համար։
  • Աշխատաժամանակի, հաճախումների, բացակայությունների և արտաժամյա աշխատանքի տվյալների պատշաճ վարման ու ստուգման համար։
  • Աշխատավարձի հաշվարկների՝ ՀԾ և 1C ERP համակարգերում ճշգրիտ մուտքագրման և տվյալների համապատասխանության համար։
  • Հարկերի, պահումների և պարտադիր վճարների ճիշտ հաշվարկի համար։
  • Աշխատավարձի վերաբերյալ հաշվետվությունների ճշգրտության և ժամանակին պատրաստման համար։
  • Աշխատավարձի հաշվարկման գործընթացում ՀՀ օրենսդրության պահանջների պահպանման համար։
  • Աշխատավարձի վերաբերյալ տեղեկատվության գաղտնիության պահպանման համար։
Company օverview
address
Address
Կոտայքի մարզ, գ. Արզնի, Աբովյանի խճ., թիվ 9
address
Number of employees
151-500
Phone
Phone
37499857657

«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ընկերությունը հիմնադրվել է 1995թ. և զբաղվում է մսամթերքի և կիսաֆաբրիկատների արտադրությամբ: Գործունեությունը սկսելով փոքր արտադրամասում՝ ընկերությունը ժամանակի ընթացքում ընդարձակվել է և այսօր գործում է ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխան մասնաշենքում:

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Free meals
Free meals
Reward system
Reward system
Free parking
Free parking
Company car
Company car

Spread the word! Share this job on social media