Աշխատավարձային նախագծերի ներգրավման պատասխանատու
UNIBANK OJSC
Նկարագրություն
Յունիբանկ ԲԲԸ-ը փնտրում է աշխատավարձային նախագծերի ներգրավման պատասխանատու՝ թիմին միանալու համար:
Պարտականություններ
- Աշխատավարձային նախագծերի ներգրավման նպատակով հեռախոսազանգերի իրականացում և բանակցությունների վարում,
- Աշխատավարձային նախագծերի ներգրավման նպատակով ընկերությունների հետ համագործակցության պայմանագրերի կազմում և կնքում,
- Աշխատավարձային նախագծերի ներգրավման նպատակով անցկացվող մարքեթինգային միջոցառումների նախաձեռնում,
- Անմիջական ղեկավարի կողմից առաջադրանքների, հանձնարարականների ժամանակին և պատշաճ կատարում:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն /նախընտրելի է տնտեսագիտական/,
- Ցանկալի է նվազագույնը 2 տարվա փորձ ֆինանսաբանկային ոլորտում /մասնագիտական կրթության պարագայում/,
- Հայերենի տիրապետում (գերազանց),
- Ռուսերենի տիրապետում` հաշվետվությունների կազմման և հաճախորդների հետ բացատրման նպատակով (լավ),
- Այլ օտար լեզուների տիրապետում (ցանկալի է),
- Բանակցելու լավ ունակություն, Համակարգչով աշխատելու հմտություն (MS Office լավ իմացություն),
- Հաղորդակցվելու կարողություն, համագործակցելու հմտություն, բանակցելու ունակություն, պատասխանատվության զգացում, արդյունքին և նպատակին ուղղվածություն։
Հավելյալ նշումներ
Թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց ռեզյումեն պարտադիր (նկարով)` նշված հասցեին` պարտադիր նշելով՝ աշխատավարձային նախագծերի ներգրավման պատասխանատու։
Առաջին փուլում իրականացվում է անձնական տվյալների վերլուծություն` աշխատատեղերի պահանջների համապատասխան: Այս փուլն անցնելու դեպքում թեկնածուները հրավիրվում են հարցազրույցի
Յունիբանկ ԲԲԸ-ն հիմնադրվել է 2001թ.-ի հոկտեմբերին` որպես փակ բաժնետիրական ընկերություն:
Այսօր Յունիբանկն ունիվերսալ բանկ է, որը հաճախորդներին առաջարկում է ժամանակակից ծառայությունների լայն տեսականի: Բազմամյա արդյունավետ աշխատանքի շնորհիվ բանկն արժանացել է բնակչության վստահությանը և գործընկերների շրջանում ձեռքբերել անթերի գործարար համբավ: Իր գործունեության մեջ հիմնվելով բանկային գործի դասական ստանդարտների և նորագույն տեխնոլոգիաների համադրության վրա, Յունիբանկը հաստատուն դիրքեր է նվաճել ինչպես մանրածախ, այնպես էլ բանկային շուկայի կորպորատիվ հատվածում: Ներկայումս Յունիբանկը հանդիսանում է Հայաստանի առաջատար և ամենապահանջված բանկերից մեկը:
Յունիբանկի ռազմավարական նպատակը մանրածախ ուղղության զարգացումն ու փոքր և միջին բիզնեսին աջակցության տրամադրումն է: Բանկային ծառայությունների շահավետ պայմանները, շուկայի սպասումներին համահունչ նոր մոտեցումները և հաճախորդների բարձրորակ սպասարկումը նպաստում են հաճախորդների հետ փոխշահավետ և երկարաժամկետ համագործակցության հաստատմանը: