Աշխատանքային անվտանգության ինժեներ
Grand Master
Նկարագրություն
Աշխատանքային անվտանգության ինժեները մասնակցում է կազմակերպությունում աշխատանքային անվտանգության և բնապահպանական կառավարման համակարգերի արդյունավետ իրականացմանը՝ հետևելով գործող պահանջների պահպանմանը, մասնակցելով համապատասխան գործընթացների կազմակերպմանը, մշտադիտարկմանը և բարելավմանը։ Պաշտոնը ներառում է նաև աշխատանքային և բնապահպանական ռիսկերի գնահատման, կանխարգելիչ միջոցառումների, թափոնների կառավարման և համապատասխան ISO ստանդարտների պահանջների իրականացման աշխատանքներ։
Հիմնական պարտականություններ
- Անմիջական ղեկավարի ուղղորդմամբ մասնակցել աշխատանքային անվտանգության և բնապահպանական գործընթացների կազմակերպմանը, իրականացմանը և մշտադիտարկմանը
- Իրականացնել աշխատավայրերում անվտանգության և բնապահպանական պահանջների պահպանման դիտարկումներ
- Ներգրավվել աշխատանքային և բնապահպանական ռիսկերի գնահատման գործընթացներում
- Մասնակցել շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունների նվազեցման և կանխարգելման միջոցառումների մշակմանը և իրականացմանը
- Մասնակցել թափոնների կառավարման, ռեսուրսների արդյունավետ օգտագործման և շրջակա միջավայրի պահպանության միջոցառումների իրականացմանը
- Մասնակցել ISO 45001 և ISO 14001 ստանդարտների պահանջների ներդրման, փաստաթղթավորման, ընթացակարգերի մշակման և մշտադիտարկման աշխատանքներին
- Հետևել աշխատանքային անվտանգության և բնապահպանական պահանջների պահպանմանը և արձանագրել համապատասխան շեղումները
- Մասնակցել ներքին և արտաքին աուդիտների նախապատրաստման և իրականացման գործընթացներին
- Պատրաստել և վարել աշխատանքային անվտանգության և բնապահպանական ոլորտներին վերաբերող հաշվետվություններ և գրանցումներ, այդ թվում՝ բնապահպանական ցուցանիշների մոնիթորինգի տվյալներ
- Մասնակցել աշխատակիցների աշխատանքային անվտանգության և բնապահպանական իրազեկման և ուսուցման գործընթացներին
- Իրականացնել աշխատակիցների աշխատանքային անվտանգության վերաբերյալ հրահանգավորումներ
- Մասնակցել անվտանգության և բնապահպանական գործընթացների բարելավմանն ուղղված առաջարկների մշակմանը և դրանց իրականացմանը
- Անհրաժեշտության դեպքում համագործակցել կազմակերպության համապատասխան ստորաբաժանումների հետ՝ անվտանգության և բնապահպանական պահանջների ապահովման նպատակով
Պահանջվող որակավորումներ
- Բարձրագույն կրթություն՝ տեխնիկական, բնապահպանական կամ հարակից ոլորտում
- Համապատասխան աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն
- ISO 45001 և ISO 14001 ստանդարտների վերաբերյալ գիտելիքներ կամ դրանք սովորելու պատրաստակամություն
- Աշխատանքային անվտանգության, բնապահպանական նորմերի, թափոնների կառավարման և էկոլոգիական պահանջների վերաբերյալ գիտելիքները կդիտարկվեն որպես առավելություն
- Համակարգչային գիտելիքներ՝ Microsoft Office (Word, Excel, Outlook), 1C-ի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Պատասխանատվության բարձր զգացում
- Ուշադրություն մանրուքներին
- Վերլուծական մտածողություն և խնդիրների լուծման հմտություններ
- Թիմում աշխատելու կարողություն
- Հաղորդակցման զարգացած հմտություններ
- Սթրեսակայունություն
- Վերջնաժամկետներին հետևելու ունակություն
- Նախաձեռնողականություն
- Սովորելու և մասնագիտական զարգացման պատրաստակամություն
- Բարեվարքություն (integrity) և ազնվություն
Պայմաններ և այլ դրույթներ
- Ընկերությունն աշխատակիցներին ապահովում է Երևան-Մասիս-Երևան անվճար տրանսպորտով։ Ավտոբուսը Երևանից Մասիս հասնում է 15-20 րոպեում։
- Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև։
- Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն։
- Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից։
- Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ ընկերությունում համապատասխան թափուր հաստիքի առաջացման դեպքում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու նպատակով։
- Ուրախ կլինենք, եթե միանաք «Գրանդ Հոլդինգ»-ի ՄՌԿ թելեգրամյան ալիքին և հետևեք մեր նորություններին և թափուր հաստիքներին - https://t.me/grandholdinghr
«Գրանդ Մաստեր»-ն իր գործունեությունը ծավալում է 2006 թվականից: Մինչ այդ ընկերության տարածքում գործում էր 1969 թ.-ին հիմնադրված «Մասիսի Գոֆրոտարա» արտադրական ձեռնարկությունը, որը զբաղվում էր բացառապես գոֆրոտարայի արտադրությամբ: Հայտնի գործարար Հրանտ Վարդանյանի կողմից ձեռք բերվելուց հետո՝ կազմակերպությունն ընդգրկվեց Հայաստանում ձեռարկությունների խոշորագույն խմբի՝ «Գրանդ Հոլդինգ»-ի կազմի մեջ։ Տվյալ իրադարձությամբ տրվեց մեկնարկ բազմաթիվ նոր ծրագրերի և խոշոր ներդրումների: Պահպանելով գործունեության մասնագիտացված տեսակը՝ ստեղծվեցին նոր արտադրության ճյուղեր․ կառուցվեցին օֆսեթ և խորը տպագրության արտադրամասերը։
Բացի արտադրության բարձր որակից, մեծ ուշադրություն է դարձվում Ընկերության կառավարման համակարգերին, ինչպես նաև ընկերության գործունեության արդյունքում շրջակա միջավայրի վրա ունեցած բացասական ազդեցության կրճատմանը։ Գրանդ Մաստեր ընկերությունն ունի ISO 9001 և ISO 14001 միջազգային ստանդարտների հավաստագրեր, ինչպես նաև անցել է EcoVadis համակարգով գնահատում:
2024 թ.-ին գործարկվելու է թղթի, ստվարաթղթի, ինչպես նաև սանհիգիենիկ թղթի արտադրություն: Ծրագիրն իր մեջ ներառում է նաև թափոնների տեսակավորման և վերամշակման մշակույթի զարգացումը հասարակության բոլոր շերտերում՝ առաջատար և թվային տեխնոլոգիաների, հասարակայնության հետ կապի և իրազեկման միջոցների կիրառմամբ։ Հայաստանի տարածքում արդեն իսկ գործարկվել է թղթի թափոնների տեսակավորման և վերամշակման մշակույթի զարգացումը խթանող TAPON.AM նոր բջջային հավելվածը ։