Get our free app. It won't take up space on your device

Արտաքին կապերի մասնագետ

Shen - Effect Group CJSC

City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Mid level
Industry: Administrative, Clerical, Procurment, Import, Export
Deadline:
6/25/2022
Job posting has expired

Նկարագրություն

Տեղական շուկայում ՇԵՆ ապրանքանիշով հայտնի Էֆֆեկտ Գրուպ Փակ Բաժնետիրական Ընկերությունը աշխատանքի է հրավիրում Արտաքին կապերի մասնագետի, ով պատասխանատու է լինելու արտասահմանյան մատակարարների հետ գործնական հարաբերությունների հաստատման և վարման համար։

Պարտականություններ

  • Գտնել նոր արտասահմանյան գործընկերներ, վարել բանակցություններ և նամակագրություն
  • Կատարել միջազգային շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն
  • Մշակել ձեռք բերվող ապրանքների պահանջներն ու առաջարկները
  • Ժամանակին պատրաստել և մատակարարներին ուղարկել պատվերները
  • Հավաքագրել և պատրաստել պայմանագրերի կնքման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը
  • Հետևողական լինել մատակարարների հետ կնքված պայմանագրերի պայմանների և ֆինանսական փոխանցումների ժամանակին և ճիշտ կատարմանը
  • Անհրաժեշտության դեպքում իրականացնել բանավոր և գրավոր թարգմանություններ

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Անգլերեն եւ ռուսերեն լեզուների (գրավոր և բանավոր) գերազանց իմացություն, այլ օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • MS Office փաթեթի լավ իմացություն
  • Նախաձեռնողականություն և բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողություն
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Գործուղումներ գնալու պատրաստակամություն
  • Առնվազն 1 տարվա մասնագիտական աշխատանքային փորձը նախընտրելի է

Հավելյալ նշումներ

Վերոնշյալ պահանջներին համապատասխանելու դեպքում կարող եք դիմել աշխատանքին՝ ուղարկելով Ձեր CV-ն նշված էլեկտրոնային հասցեին:

Company օverview
address
Address
Շիրակի 2/5
address
Number of employees
151-500
Phone
Phone
077235319

«Շեն»-ի պատմությունը սկիզբ է առել դեռևս 30 տարի առաջ։ Արտադրության հիմքը դրվել է 1996թ., երբ ընկերությունը ռազմավարական որոշում կայացրեց՝ զարգացնել հայկական արտադրությունը և աջակցել տեղական աշխատաշուկայի զարգացմանը: Արդյունքում Հայաստանում հիմնվեց չոր շաղախների առաջին գործարանը։

2000թ. շահագործման հանձնվեց ներկերի և լաքերի գործարանը, դրան հաջորդեց բետոնե բլոկերի նոր արտադրամասը, իսկ դրան զուգահեռ էլ իրականացվեց մյուս արտադրամասերի վերազինումն ու ընդլայնումը:

Ներկայումս «Շեն»-ի գործունեությունը ներառում է շատ ոլորտներ՝ արտադրություն, մանրամեծածախ վաճառք, ներմուծում/արտահանում, լոգիստիկ ծառայություններ, շինարարական և կառուցապատման ծառայություններ: Մենք արտադրում ենք ծեփամածիկներ, սալիկի սոսինձներ, ներկեր, կապակցող նյութեր, բետոնե բլոկներ, մայթի սալիկներ, եզրաքարեր և այլն:

Մինչ այժմ «Շեն»-ը հանդիսանում է ՀՀ շինանյութերի ամենախոշոր արտադրողը:

See more
Benefits
Business trips
Business trips
Trainings
Trainings
Paid day-offs
Paid day-offs
Sports Package
Sports Package

Spread the word! Share this job on social media