Արտաքին կապերի գծով մենեջեր
Մետալ Գռուպ ՍՊԸ
Location:
Shengavit, Yerevan
Employment type:
Full Time
Work schedule:
Six-day workweek
Work experience:
Senior
Industry:
Logistics, Transportation
Նկարագրություն
"Մետալ Ստիլ" ՓԲ ընկերությունը աշխատանքի է հրավիրում Արտաքին կապերի գծով մենեջերի:
- Աշխատանքի վայրը՝ Երևան, Արտաշիսյան պ. 94/16:
- Աշխատանքային ժամերը 09:00-18:30, շաբաթ օրերին 09:00-17:00, ամսվա մեջ երկու շաբաթ օրը և կիրակի օրերը հանգիստ:
Պարտականություններ
- Կազմել և գործընկեր կազմակերպություններին ժամանակին ուղարկել մատակարարման պատվերներ, վերահսկել տրանսպորտային կազմակերպությունների հետ պայմանագրերի կնքումը, դրանց պայմանների կատարումը և մատակարարումների արդյունքը;
- Մշտապես վերահսկել ընկերության հումք-նյութերի, սարքավորումների, պահեստամասերի, անհրաժեշտ ապրանքների պատվերների կատարման ընթացքը և զեկուցում տնօրենին;
- Վերլուծել մատակարարման պայմանագրերի պայմանները և հետևել դրանց պատշաճ և ժամանակին կատարմանը;
- Ապահովել լոգիստիկ գործընթացների փաստաթղթաշրջանառությունը, դրանց կազման ճշտությունը և ժամանակին ներկայացումը;
- Ապահովել ներմուծվող բեռի մաքսազերծման համար անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը։
Անհրաժեշտ որակավորումներ
- Բարձրագուն կրթություն;
- Ռուսերեն լեզվի գրավոր և բանավոր գերազանց իմացություն (պարսկերենը ցանկալի է) ;
- Գրագետ և ազատ հաղորդակցման հմտություններ;
- Կազմակերպչական հմտություններ;
- Բանակցելու, հարաբերություններ հաստատելու ունակություն;
- Ճկունություն և արագ կողմնորոշվելու ունակություն;
- Համակարգչային գրագիտություն, հատկապես MS Excel, MS Word, Outlook;
- Պատասխանատվության զգացում աշխատանքում;
- Թիմում աշխատելու ունակություն։
Company օverview
Address
ք. Երևան, Արտաշիսյան 94/16
Number of employees
51-150
Website
Phone
+374 96 225538