Արտահանումների և ներմուծումների մասնագետ
"Apache Group" LLC
Նկարագրություն
Ապահովել ընկերության արտահանման և ներմուծման գործընթացների արդյունավետ, անխափան և օրենսդրական պահանջներին համապատասխան իրականացումը՝ համակարգելով փաստաթղթաշրջանառությունը, համագործակցելով ներքին և արտաքին գործընկերների հետ և նպաստելով մատակարարման շղթայի շարունակականությանը։
Պարտականություններ
- Կազմակերպել և համակարգել արտահանման և ներմուծման ամբողջ գործընթացը։
- Պատրաստել և վարել արտահանման և ներմուծման փաստաթղթաշրջանառությունը։
- Համագործակցել մաքսային մարմինների, բրոքերների, փոխադրողների և այլ գործընկերների հետ։
- Ապահովել բեռնափոխադրումների ժամանակացույցի պահպանումը և գործընթացների շարունակական վերահսկողությունը։
- Վերահսկել անհրաժեշտ հավաստագրերի, թույլտվությունների և ուղեկցող փաստաթղթերի առկայությունը։
- Համակարգել աշխատանքը մատակարարների, արտադրության, գնումների, պահեստների և ֆինանսական ստորաբաժանումների հետ։
- Վերահսկել ներմուծվող և արտահանվող ապրանքների փաստաթղթերի համապատասխանությունը գործող օրենսդրությանը։
- Մասնակցել միջազգային գործընկերների հետ գործնական նամակագրությանը և բանակցություններին։
- Կազմել հաշվետվություններ և ներկայացնել ղեկավարությանը գործընթացների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն։
- Աջակցել արտահանման նոր ուղղությունների և գործընկերների հետ աշխատանքի կազմակերպմանը։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն։
- Արտահանման և ներմուծման ոլորտում աշխատանքային փորձ առնվազն 2 տարի։
- Մաքսային և արտաքին տնտեսական գործունեության ընթացակարգերի լավ իմացություն։
- Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն։
- MS Office ծրագրերի լավ իմացություն։
- 1C համակարգերով աշխատանքի փորձը կդիտվի որպես առավելություն։
- Փաստաթղթերի հետ ճշգրիտ աշխատելու և գործընթացներ համակարգելու հմտություններ։
- Բանակցելու, հաղորդակցվելու և խնդիրներ արագ լուծելու կարողություն։
- Պատասխանատվության բարձր զգացում, կազմակերպվածություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ՝ հինգօրյա՝ երկուշաբթիից ուրբաթ, 09:00–18:00։
Ապաչի բրենդի նախապատմությունը սկսվում է 2018 թվականից, երբ որոշվեց հայկական բարձրորակ արտադրանքին հաղորդել նոր շունչ՝ բրենդավորելով և ներկայացնելով սպառողին։ Ի սկզբանե Ապաչին սպառողին ներկայանում էր միայն կրեկերով, որոնք ունեն 4 համ։Հաշվի առնելով սպառողների պահանջարկը և վստահությունը՝ ընկերությունը օր օրի թարմացնում է ապրանքատեսականին՝ այսօր արդեն ներկայանալով ավելի քան 7 անուն արտադրանքով՝ կրեկերներ, ձողիկներ, արևածաղկի սերմեր,չիպսեր, գետնանուշ, սուրճեր և թխվածքաբլիթ։ Այժմ ընկերության արտադրանքը ներկայացված է ինչպես հայկական, այնպես էլ ռուսական և ամերիկյան շուկաներում։