Get our free app. It won't take up space on your device

Արտահանման մասնագետ (Export Specialist)

Best Forest LLC

Location: Erebuni, Yerevan
Salary:
Monthly starting from 150,000 ֏
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Not required
Industry: Procurement, Import, Export
Students will also be considered
Deadline:
10/25/2026

Նկարագրություն

Best Forest ընկերությունը, որը զբաղվում է հայկական սննդամթերքի արտադրությամբ և արտահանմամբ, ընդլայնում է իր թիմը և փնտրում է Արտահանման մասնագետի, ով կմիանա միջազգային շուկաների զարգացման և արտահանման գործընթացի կազմակերպմանը։

Այս դերում դուք պատասխանատու կլինեք ոչ միայն արտահանման գործընթացի, այլև նոր միջազգային գործընկերների որոնման, հաղորդակցության և վաճառքի զարգացման համար։

Պարտականություններ

  • Որոնել և ներգրավել նոր արտասահմանյան գործընկերների, ներմուծողների և ներկայացուցիչների (դիստրիբյուտորներ)
  • Ուսումնասիրել թիրախային շուկաները և բացահայտել նոր համագործակցության հնարավորություններ
  • Կապ հաստատել պոտենցիալ գործընկերների հետ, ներկայացնել ընկերության արտադրանքը և վարել գործնական բանակցություններ
  • Կազմակերպել արտահանման պատվերի ամբողջ գործընթացը՝ պատվերի ստացումից և հաստատումից մինչև առաքում
  • Պատրաստել և համակարգել արտահանման, առաքման և միջազգային փոխադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը
  • Համագործակցել լոգիստիկ գործընկերների և ներգրավված այլ կողմերի հետ՝ առաքումների սահուն ընթացքն ապահովելու համար
  • Վերահսկել պատվերների պատրաստման, փաստաթղթավորման և առաքման ժամկետները
  • Պահպանել և պարբերաբար թարմացնել հաճախորդների, առաջարկների, պատվերների և արտահանման վերաբերյալ տվյալները

Պահանջներ

  • Բարձր պատասխանատվության զգացում և կազմակերպվածություն
  • Գործընթացները պլանավորելու և միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն
  • Հաղորդակցման և բանակցությունների լավ հմտություններ
  • Նախաձեռնողականություն և արդյունքի հասնելու մոտիվացիա
  • Բանակցություններ վարելու հմտություններ
  • Անգլերենի իմացությունը՝ որպես աշխատանքային հաղորդակցության գործիք
  • Արտահանման, վաճառքի, միջազգային առևտրի կամ հարակից ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։

Հավելյալ նշումներ

  • Աշխատանքային գրաֆիկը՝ երկուշաբթի-ուրբաթ, 09:30-18:00-ն
  • 2 շաբաթ տևող անվճար դասընթաց՝ Արտահանման ոլորտի փորձագետների կողմից։
  • Փորձաշրջանը հաջողությամբ ավարտելու դեպքում՝ շարունակական աշխատանք Best Forest ընկերությունում
  • Ֆիքսված աշխատավարձ + վաճառքի արդյունքներից կախված %-ային բոնուս։

Եթե ձեզ հետաքրքրում է միջազգային շուկաների զարգացումը, նոր գործընկերների հետ աշխատելը և վաճառքի միջոցով չափելի արդյունք ստեղծելը, ապա մենք սպասում ենք ձեր CV-ին։

Benefits
Medical insurance
Medical insurance
Reward system
Reward system
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media