
Արտահանման մասնագետ
ՄԱՊ ՓԲԸ
Նկարագրություն
Արտահանման գործընթացների կազմակերպում, անհրաժեշտ փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վերահսկում։
Պարտականություններ
- Ապահովել և վերահսկել կազմակերպության արտադրատեսակի արտահանման և բեռափոխադրումների ամբողջ գործընթացը,
- Արտադրանքի պահանջարկի,սպառման ծավալների,գնային քաղաքականության,սպառողների նախասիրությունների վերաբերյալ տեղեկատվության վերլուծությունների իրականացում,
- Աշխատանքների ընթացքի և արդյունքի վերաբերյալ հաշվետվությունների կազմում,
- Կապ արտերկրյա գործընկերների հետ,ամենօրյա նամակագրություն։
Պահանջներ
- Բարձրագույն կրթութուն տնտեսագիտության, իրավագիտության կամ հարակից ոլորտ,
- Համապատասխան ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ,
- Բանակցություններ վարելու հմտություններ, ռուսերենի գերազանց և անգլերենի լավ իմացություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր՝ հնգօրյա աշխատանքային շաբաթ։
Հայաստանում խաղողագործության, գինու և կոնյակի արտադրության զարգացման գործում մեծ դեր ունի “Հոկտեմբերյանի Գինու-Կոնյակի Գործարան”-ը, որը հիմնադրվել է 1942թ-ին Լենուղի գյուղում, իսկ 1995թ-ին` սեփականաշնորհումից հետո, վերանվանվել «ՄԱՊ» ՓԲԸ: