
Արտագնա Տուրիզմի Մասնագետ / Outgoing Tourism Specialist
Travel Partner
📍 Աշխատանքի տեսակը: Լրիվ դրույք
📍 Գտնվելու վայր: ք․ Երևան
Աշխատանքի նկարագրություն
Մենք փնտրում ենք Արտագնա Տուրիզմի Մասնագետ, ով կմշակի և կկազմակերպի միջազգային ուղևորություններ՝ տրամադրելով պրոֆեսիոնալ խորհրդատվություն, կազմակերպելով տուր փաթեթներ և ապահովելով անխափան ճանապարհորդական փորձ մեր հաճախորդների համար։
Պարտականություններ
- Միջազգային տուր փաթեթների մշակման, կազմակերպման և վաճառքի կառավարում,
- Տուր փաթեթների անհատականացում՝ ըստ հաճախորդների կարիքների և նախասիրությունների,
- Վիզաների ձևակերպման ընթացակարգերի վերաբերյալ խորհրդատվություն և աջակցություն,
- Տոմսերի ամրագրում և վաճառք՝ ավիաընկերությունների, հարթակների և գործընկերների հետ աշխատելով,
- Հյուրանոցների, տրանսպորտի և այլ ծառայությունների ամրագրում,
- Նոր ուղղությունների ուսումնասիրում և նորարարական տուր փաթեթների մշակում,
- Մրցակցային վերլուծություն և գործընկերների հետ համագործակցության զարգացում,
- Հաճախորդների սպասարկում՝ նախնական խորհրդատվությունից մինչև ուղևորության ավարտ,
- Արտաքին գործընկերների (B2B) և տուր օպերատորների հետ կապերի հաստատում և ընդլայնում։
Պահանջներ
- Աշխատանքային փորձ արտագնա տուրիզմի ոլորտում ,
- Հիմնական տուրիստական ուղղությունների լավ իմացություն,
- Վիզաների ձևակերպման ընթացակարգերի իմացություն,
- Տոմսերի վաճառքի և ամրագրման հմտություններ (GDS համակարգերի իմացություն),
- Հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,
- Կազմակերպչական, բանակցային և վաճառքի հմտություններ,
- MS Office ծրագրերի և տուրիստական հարթակների (B2B/B2C) իմացություն,
- Թիմային աշխատանքի և բազմաբնույթ առաջադրանքներ կատարելու ունակություն։
Առավելություններ
- 🌍 Համագործակցություն միջազգային զբոսաշրջային ընկերությունների հետ,
- 📚 Մասնագիտական աճ և վերապատրաստումներ,
- 🚘 Զբոսաշրջային օբյեկտների ուսումնասիրության (Fam trips) հնարավորություն,
- 🎉 Ընկերական թիմ և դինամիկ միջավայր,
- 🏝️ Աշխատանքից դուրս միջոցառումներ և թիմային ակտիվություններ,
- 📅 Կայուն և երկարաժամկետ աշխատանքային հնարավորություն։
Հալելյալ նշումներ
Աշխատանքը գրասենյակային է։
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-շաբաթ՝ 10։00-19։00։
Եթե սիրում եք տուրիզմը, ունեք կազմակերպչական և հաղորդակցման հմտություններ և ցանկանում եք դառնալ մեր թիմի անդամ, ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը նկարով և ուղեկցող նամակը հայտարարության մեջ տեղադրված հասցեին։
Աշխատավարձը ֆիքսված (կախված է փորձից) և տոկոսային։
At Travel Partner, we specialize in creating seamless travel experiences for both corporate and leisure travelers. Based in Armenia, we are dedicated to helping our clients explore the world with ease, offering expert services in airline ticketing, hotel bookings, visa assistance, and curated holiday packages.
Whether you’re a business traveler seeking efficiency or a leisure explorer looking for your next adventure, Travel Partner is here to ensure a smooth and stress-free journey. With our industry expertise, global network, and commitment to customer satisfaction, we make travel effortless, cost-effective, and truly memorable.
Let us be your trusted partner in discovering new destinations—where business meets comfort, and vacations turn into unforgettable experiences.