Get our free app. It won't take up space on your device

Արտադրության տեխնիկական սպասարկման բաժնի ղեկավար

AREX Co

Location: Arabkir, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level, Senior
Industry: Other, Installation, Maintenance, Repair
Deadline:
8/29/2026

Նկարագրություն

Արտադրության տեխնիկական սպասարկման աշխատանքների իրականացում և համակարգում։

Պարտականություններ

  • Արտադրությանը անհրաժեշտ տեխնիկական սպասարկման պլանավորում և կազմակերպում,
  • Տեխնիկական սպասարկման ժամանակացույցի կազմում/ պլանավորում,
  • Տեխնիկական խնդիրների առաջացման դեպում դրանց լուծմանն ուղղված միջոցառումների կազմակերպում,
  • Անհրաժեշտ դետալների, սարքավորումների և գործիքների գնման պլանավորում համապատասխան տեխնիկական սպասարկումները ապահովելու համար,
  • Նոր դետալների, տարբեր բաղադրիչների պատվիրման համար համապատասխան տեխնիկական պարամետրերի, գծագրերի չափանիշների տրամադրում,
  • Տեխնիկական գծագրերի, հատակագծերի և սարքավորումների տեխ․ անձնագրերի ուսումնասիրություն՝ տեխնիկական սպասարկման գործընթացի արդյունավետ կազմակերպման համար,
  • Անհրաժեշտության դեպքում անձամբ վերանորոգումների իրականացում կախված բարդությունից և աշխատանքի բնույթից,
  • Արտադրական և վարչական տարածքների օժանդակ տնտեսությունների և ինժեներական համակարգերի տեխնիկական սպասարկման կազմակերպումը նույնպես այս հաստիքի ֆունկցիոնալության ներքո է:

Պահանջներ

  • Բարձրագույն տեխնիկական կրթություն,
  • Առնվազն 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
  • Տեխնիկական գծագրեր կարդալու ունակություն,
  • Ղեկավարման և պլանավորման հմտություններ։

Հավելյալ նշումներ

Աշխատանքը բազմապրոֆիլ արտադրական ընկերությունում է:

Company օverview
address
Address
ք.Երևան
address
Number of employees
51-150
Phone
Phone
+374 44 500221

«AREX Co» Ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին։ Նպատակ ունենալով զբաղեցնել մրցակցային տեղ հայկական և միջազգային շուկաներում` մեր ընկերությունն արտադրում է շինարարական աշխատանքների և ինտերիերի ապահովման համար անհրաժեշտ բարձրորակ և գրավիչ արտադրանք՝ բարձրորակ կահույք, դռներ և պատուհաններ, ինչպես նաև տարբեր շինաշխատանքներում կիրառվող խողովակներ, մետաղյա կոնստրուկցիաներ։ Կիրառվող բարձրակարգ հումքով և արհեստավարժ մոտեցմամբ արտադրված արտադրանքը հավանության է արժանացել սպառողների կողմից։ «AREX Co»-ն առաջնորդվում է կորպորատիվ կառավարման բարձր ստանդարտներով և կարևորում է պրոֆեսիոնալ թիմի դերը բիզնեսի բոլոր գործընթացներում: Ընկերությունում ստեղծված են լավագույն և անվտանգ աշխատանքային պայմանները, աշխատողների համար ապահովված են` մրցունակ աշխատավարձեր, մասնագիտական աճ և զարգացում։

See more
Benefits
Corporate events
Corporate events
Trainings
Trainings
Free parking
Free parking
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media