Արտադրության տեխնիկական սպասարկման բաժնի ղեկավար
AREX Co
Նկարագրություն
Արտադրության տեխնիկական սպասարկման աշխատանքների համակարգում։
Պարտականություններ
- Արտադրությանը անհրաժեշտ տեխնիկական սպասարկման պլանավորում և կազմակերպում,
- Տեխնիկական սպասարկման ժամանակացույցի կազմում/ պլանավորում,
- Տեխնիկական խնդիրների առաջացման դեպում դրանց լուծմանն ուղղված միջոցառումների կազմակերպում,
- Անհրաժեշտ դետալների, սարքավորումների և գործիքների գնման պլանավորում համապատասխան տեխնիկական սպասարկումները ապահովելու համար,
- Նոր դետալների, տարբեր բաղադրիչների պատվիրման համար համապատասխան տեխնիկական պարամետրերի, գծագրերի չափանիշների տրամադրում,
- Տեխնիկական գծագրերի, հատակագծերի և սարքավորումների տեխ․ անձնագրերի ուսումնասիրություն՝ տեխնիկական սպասարկման գործընթացի արդյունավետ կազմակերպման համար։
Պահանջներ
- Բարձրագույն տեխնիկական կրթություն,
- Առնվազն 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
- Տեխնիկական գծագրեր կարդալու ունակություն,
- Ղեկավարման և պլանավորման հմտություններ։
Հավելյալ նշումներ
Ընկերության մասին․
«AREX Co» Ընկերությունը հիմնադրվել է 2010 թվականին։ Նպատակ ունենալով զբաղեցնել մրցակցային տեղ հայկական և միջազգային շուկաներում` մեր ընկերությունն արտադրում է շինարարական աշխատանքների և ինտերիերի ապահովման համար անհրաժեշտ բարձրորակ և գրավիչ արտադրանք՝ բարձրորակ կահույք, դռներ և պատուհաններ, ինչպես նաև տարբեր շինաշխատանքներում կիրառվող խողովակներ, մետաղյա կոնստրուկցիաներ։
Կիրառվող բարձրակարգ հումքով և արհեստավարժ մոտեցմամբ արտադրված արտադրանքը հավանության է արժանացել սպառողների կողմից։
Վստահելով մեզ Ձեր բնակարանի, առանձնատան, հասարակական կամ առևտրային օբյեկտների ինտերիերի դիզայնի նախագծումը, կահավորումը՝ Դուք կստանաք բարձրորակ արտադրանքի միջոցով ապահովված յուրահատուկ ոճային լուծումներ։
«AREX Co»ն առաջնորդվում է կորպորատիվ կառավարման բարձր ստանդարտներով և կարևորում է պրոֆեսիոնալ թիմի դերը բիզնեսի բոլոր գործընթացներում:
Ընկերությունում ստեղծված են լավագույն և անվտանգ աշխատանքային պայմանները, աշխատողների համար ապահովված են` մրցունակ աշխատավարձեր, մասնագիտական աճ և զարգացում։
«AREX Co» Ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին։ Նպատակ ունենալով զբաղեցնել մրցակցային տեղ հայկական և միջազգային շուկաներում` մեր ընկերությունն արտադրում է շինարարական աշխատանքների և ինտերիերի ապահովման համար անհրաժեշտ բարձրորակ և գրավիչ արտադրանք՝ բարձրորակ կահույք, դռներ և պատուհաններ, ինչպես նաև տարբեր շինաշխատանքներում կիրառվող խողովակներ, մետաղյա կոնստրուկցիաներ։ Կիրառվող բարձրակարգ հումքով և արհեստավարժ մոտեցմամբ արտադրված արտադրանքը հավանության է արժանացել սպառողների կողմից։ «AREX Co»-ն առաջնորդվում է կորպորատիվ կառավարման բարձր ստանդարտներով և կարևորում է պրոֆեսիոնալ թիմի դերը բիզնեսի բոլոր գործընթացներում: Ընկերությունում ստեղծված են լավագույն և անվտանգ աշխատանքային պայմանները, աշխատողների համար ապահովված են` մրցունակ աշխատավարձեր, մասնագիտական աճ և զարգացում։