Get our free app. It won't take up space on your device

Արտադրության պլանավորման և հաշվառման մասնագետ

Prof Al LLC

Location: Yeghvard
Employment type: Full Time
Work experience: Mid level, Senior
Industry: Production, Operations, Engineering
Green job
Deadline:
12/25/2026

Նկարագրություն

«ՊՐՈՖ ԱԼ» ընկերությունը փնտրում է արտադրության պլանավորման և հաշվառման մասնագետի՝ ապակու մշակման արտադրամասում աշխատելու համար, ով պատասխանատու կլինի պատվերների ծրագրային ձևակերպման, արտադրության պլանավորման, նյութածախսի հաշվարկի և արտադրական գործընթացների համակարգման համար։

Պարտականություններ

1. Պատվերների պլանավորում և արտադրության կազմակերպում

  • Պատվերների մուտքագրում և դասակարգում՝ ըստ ժամկետների և առաջնահերթությունների։

  • Պատվերների խմբավորում՝ ըստ ապակու տեսակի, հաստության և գույնի։

  • Ապակու կտրման օպտիմալ դասավորվածության կազմում՝ թափոնները նվազագույնի հասցնելու նպատակով։

  • Արտադրական առաջադրանքների ձևակերպում և փոխանցում համապատասխան հաստոցներին։

  • Պատվերներով նախատեսված լրացուցիչ աշխատանքների (փայլեցում, հղկում, թրծում և այլն) ծրագրային ձևակերպում։

2. Նյութերի հաշվարկ և հաշվառում

  • Պատվերների գծագրերի հիման վրա անհրաժեշտ նյութերի հաշվարկ և մուտքագրում 1C համակարգ։

  • Պահեստից արտադրամաս նյութերի տեղափոխությունների ձևակերպում։

  • Արտադրամասերի միջև տեղափոխությունների ձևակերպում և փաստաթղթերի փոխանցում հաշվապահություն։

  • Արտադրական թափոնների հաշվառման փաստաթղթերի պատրաստում և հաստատման ներկայացում։

3. Արտադրական գործընթացի վերահսկում

  • Պատվերների կատարման ընթացքի հետևում Optima ծրագրի միջոցով։

  • Արտադրության ընթացքում պատվերներում փոփոխությունների կատարում և վերամշակված առաջադրանքների կրկին ուղարկում արտադրություն։

  • Պատվերների ավարտից հետո նյութածախսի տվյալների մուտքագրում 1C համակարգ։

  • Առաջին անգամ օգտագործվող նյութերի ներմուծում Optima ծրագրի բազա։

4. Ծրագրային և փաստաթղթային աշխատանքներ

  • 1C, Optima և Excel ծրագրերով ամենօրյա աշխատանք։

  • Պատվերների և դրանց կից Excel ֆայլերի փոխանցում 1C համակարգից Optima։

  • Արտադրանքի իրացման ձևակերպում 1C համակարգում՝ պատվերների ավարտից հետո։

Պահանջներ

  • 1C և Excel ծրագրերի իմացություն։

  • Optima ծրագրով աշխատելու հմտությունը կդիտվի որպես առավելություն։

  • Գծագրեր կարդալու և տեխնիկական տվյալները հասկանալու կարողություն։

  • Թվերի հետ աշխատելու, ճշգրիտ հաշվարկներ կատարելու և թվային տվյալները վերլուծելու ունակություն։

  • Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ՝ օպերատորի, հաշվարկողի կամ գծագրողի պաշտոնում։

  • Արտադրության կամ շինարարության ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։

  • Կազմակերպվածություն, ուշադրություն մանրուքներին և պատասխանատվություն։

Company օverview
address
Address
Հայաստան, 0088, Երևան Աջափնյակ, Գ-1 թաղամաս, Սիլիկյան նոր խճուղի, 1 շինություն
address
Number of employees
151-500
Phone
Phone
096999183

Մեր մասին

PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների և պատուհանների հայկական առաջատար արտադրողն է, հիմնադրվել է 2002 թ․-ի մարտի 19-ին։
Ավելի քան երկու տասնամյակ գործելով հայկական շուկայում՝ PROFAL-ն իրականացրել է 30․000 նախագիծ Հայաստանում և արտերկրում՝ համագործակցելով 10․000-ից ավելի տեղական և միջազգային գործընկերների հետ: Օգտագործելով միջազգային հանրահայտ ընկերությունների բարձրորակ հումքն ու կիրառելով գերժամանակակից սարքավորումները` PROFAL-ի թիմը դրանք համադրում է աշխատանքային բազմամյա փորձի ու յուրատիպ ոճի հետ։ Արդյունքում ստեղծվում է «Արտադրված է Հայաստանում» որակյալ արտադրանք, որը նոր նշաձող է սահմանում միջազգային շուկայում։

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Free foreign language courses
Free foreign language courses
Corporate events
Corporate events
Reward system
Reward system
Business trips
Business trips
Trainings
Trainings
Free parking
Free parking
Paid day-offs
Paid day-offs
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media