Get our free app. It won't take up space on your device

Արտադրության օպերատոր-բանվոր

SANTA MONICA LLC

Location: Malatia-Sebastia, Yerevan
Salary:
Monthly 150,000-250,000 ֏
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Not required, Junior, Mid level, Senior
Industry: Production, Operations, Manual Labor, Sanitation
Deadline:
8/7/2026

Նկարագրություն

«ՍԱՆՏԱ ՄՈՆԻԿԱ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում արտադրության օպերատոր-բանվորի՝ պոլիմերային թաղանթների և կպչուն ժապավենների արտադրամասում աշխատելու համար։

Աշխատանքը ներառում է արտադրական սարքավորումների շահագործում, հումքի և պատրաստի արտադրանքի տեղափոխում, բեռնում և բեռնաթափում, ինչպես նաև այլ արտադրական աշխատանքների իրականացում։

Պարտականություններ

  • Շահագործել իրեն կցված արտադրական սարքավորումները՝ հետևելով հաստատված ընթացակարգերին և անվտանգության կանոններին։
  • Ապահովել իրեն կցված սարքավորումների և աշխատանքային տարածքի մաքրությունն ու կարգուկանոնը։
  • Կանխել անորակ և ստանդարտներին չհամապատասխանող արտադրանքի թողարկումը, ինչպես նաև հումքի և նյութերի ոչ ռացիոնալ օգտագործումը։
  • Մասնակցել հումքի, նյութերի և պատրաստի արտադրանքի տեղափոխման, բեռնման և բեռնաթափման աշխատանքներին՝ նպաստելով արտադրական գործընթացի անխափան և արդյունավետ իրականացմանը։

Պահանջներ

  • Համապատասխան կրթությունը և աշխատանքային փորձը կդիտվեն որպես առավելություն։
  • Լավ ֆիզիկական և առողջական վիճակ՝ առանց հենաշարժիչ համակարգի, կոորդինացիայի կամ տեսողության այնպիսի խանգարումների, որոնք կարող են խոչընդոտել աշխատանքի անվտանգ կատարմանը։
  • Ուշադիր և պատասխանատու աշխատելու ունակություն։
  • Արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու ունակություն։
  • Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն։

Հավելյալ նշումներ

Եթե չունեք արտադրական սարքավորումների հետ աշխատելու փորձ, մենք կապահովենք անհրաժեշտ ուսուցումը։ Կարևոր են սովորելու պատրաստակամությունը, պատասխանատվության զգացումը և տեխնիկական հմտություններ ձեռք բերելու ցանկությունը։

Նախատեսված է 3-ամսյա փորձաշրջան։

Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթի–շաբաթ, 09:00–18:00։

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը։

Company օverview
address
Address
Րաֆֆու 115/4, Երևան, ՀՀ
address
Number of employees
16-50
Phone
Phone
98002716

ՍԱՆՏԱ ՄՈՆԻԿԱ ՍՊԸ-ն սկսել է իր գործունեությունը 2008թ.՝ փոքր արտադրամասից հետևողական աշխատանքի և նվիրվածության շնորհիվ վերաճելով լայնածավալ արտադրության:

Այսօր ՍԱՆՏԱ ՄՈՆԻԿԱ ՍՊԸ-ն մասնագիտացած է ձգվող թաղանթների արտադրության և ավելի քան 50 տեսակի կպչուն ժապավենների տեխնոլոգիական մշակման ու մատակարարման մեջ: Մենք նաև առաջարկում ենք ապրանքանշանի կամ օրենքով թույլատրելի ցանկացած այլ բովանդակության տպագրություն կպչուն ժապավենի վրա:

Ընկերության մյուս կարևոր ուղվածությունն է պալետներ և արկղեր փաթեթավորող սարքավորումների մատակարարումը: Ուստի 2011թ.-ից մեր Ընկերությունը սերտորեն համագործակցում է եվրոպական շուկայի առաջատարներից SIAT S.p.A ընկերության հետ, և այժմ վերջինիս վաճառքի պաշտոնական գործակալն (distributor) է Հայաստանում:

2024թ․-ից մեր Ընկերությունը գործի է դրել նաև ալյումինե թիթեղյա տարաների արտադրություն։

2025թ․-ից մեր ապրանքատեսականին համալրվել է ԱՄԷ-ում արտադրվող DOLPHIN սիլիկոնային հերմետիկ նյութերով, շինարարական փրփուրներով, աէրոզոլային ներկերով և սոսինձներով։

See more
Benefits
Free meals
Free meals
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media