Get our free app. It won't take up space on your device

Արտադրության լաբորանտ

Հիտեքս Պլաստիկ ՓԲԸ

Industry: Production, Operations
Deadline: 6/12/2025
City: Yerevan
Employment type: Full Time
Salary:
Monthly 220,000-250,000 ֏
Work experience: Mid level

Նկարագրություն

«Հիտեքս Պլաստիկ» ՓԲ ընկերությունը հրավիրում է աշխատանքի արտադրության լաբորանտի:

Պարտականություններ

  • Կազմակերպել և իրականացնել ընդունվող հումքի որակի վերահսկողություն,
  • Ապահովել պատրաստի արտադրանքի որակի վերահսկողություն,
  • Իրականացնել տեխնոլոգիական ռեժիմների պահպանման վերահսկողություն,
  • Ապահովել լաբորատոր սարքավորումների անխափան աշխատանքը,
  • Ամենօրյա տվյալները գրանցել մատյաններում, ստացված տվյալները զեկուցել անմիջական ղեկավարին,
  • Հետևել լաբորատորիայում առկա սարքավորումների, գործիքների և տարածքի մաքրությանը:

Պահանջներ

  • Բարձրագույն մասնագիտական կրթություն,
  • Ուշադրություն մանրուքների նկատմամբ,
  • Սթրեսակայունություն,
  • Լարված իրավիճակում կողմորոշվելու և աշխատելու կարողություն,
  • Թիմում աշխատելու բարձր պատասխանատվություն,
  • Օտար լեզվի իմացություն (անգլերեն կամ ռուսերեն):

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկ․-ուրբաթ՝ 09։00-18։00։

Company օverview
address
Number of employees
1-15

Հիտեքս Պլաստիկ ՓԲԸ-ն այն ընկերությունն է, որն արտադրում է պլաստիկ շշերի նախակաղապարներ, որոնք պատրաստված են պոլիէթիլենտերֆտալատի (ՊԷՏ ) խեժից: Ընկերությունն արդեն 20 տարի է, ինչ կազմակերպում է բիզնեսը ` ստեղծելով հեղինակություն արտադրանքի որակի, հաճախորդների սպասարկման և տեխնիկական փորձարարության բնագավառներում : 1997 թ. ընկերությունը սկսել է պլաստիկ շշերի համար ՊԷՏ նախակաղապարներ արտադրել արագորեն ապահովելով գերիշխող դիրք Հայաստանի շուկայում և հարևան երկրներում: Այսօր Հիտեքս Պլաստիկ ՓԲԸ-ն ՊԷՏ նախակաղապարների շուկայի առաջատարն է, որն ապահովում է հայկական շուկայի շուրջ 65% -ը և արտահանում է իր ապրանքը Ռուսաստան, Իրան և Վրաստան:

Բարձրորակ ՊԷՏ նախակաղապարների համապատասխանեցված առաքումը ծանրաբեռնված գրաֆիկի պայմաններում թույլ է տվել, որ ընկերությունը տարածաշրջանում խոշոր ոչ ալկոհոլային խմիչքներ արտադրող ընկերությունների հետ զգալի բիզնես ունենա: Հիտեքս Պլաստիկ-ը 2005 թվականից ապահովել է Coca-Cola Armenia, Pepsi Cola Armenia, Coca-Cola Georgia, Pepsi Cola Georgia, Բորժոմի և այլ խոշոր ալկոհոլային և ոչ ալկոհոլային, հանքային ջրեր արտադրող ընկերությունների հետ երկարաժամկետ մատակարարումը: Հիտեքս Պլաստիկի արտադրողական հզորությունը տարեկան 500 մլն է: Ընկերությունը կարևորում է իր հեղինակությունը, քանի որ Հարավային Կովկասի տարածաշրջանում հանդիսանում է ՊԷՏ- ի առաջատար արտադրող: Այս հեղինակությունը ձեռք է բերվում արտադրանքի որակը, մրցունակ գնագոյացումը և հաճախորդների սպասարկումը բարձր մակարդակի վրա պահելով:

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media