
Արտադրության հաշվապահ
Errand HR
Նկարագրություն
Errand HR Agency-ի գործընկեր՝ ձկնարտադրությամբ զբաղվող ընկերությունը փնտրում է ՀԾ ծրագրի գերազանց իմացությամբ, պարտադիր աշխատանքային փորձով արտադրության հաշվապահ։
Երևանից տեղափոխումը և հետադարձը կազմակերպում է կազմակերպությունը։
Ընկերությունը ունի խոհանոց և տալիս է անվճար սնունդ։
Պարտականություններ
- Արտադրության և նյութական արժեքների հաշվառում,
- Ինքնարժեքի հաշվառում,
- Անհրաժեշտ հաշվետվությունների կազմում և տրամադրում,
- Պաշտոնից բխող այլ պարտականությունների կատարում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթությունը պարտադիր է (ցանկալի է հաշվապահական, տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությամբ),
- Աշխատանքային փորձը պարտադիր է,
- ՀԾ ծրագրի գերազանց իմացությունը պարտադիր է,
- Հարկային օրենսգրքի իմացություն,MS Office(Word, Excel) գերազանց իմացություն,Հայերենի և ռուսերենի լավ իմացություն, անգլերենի իմացությունը ցանկալի է։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի-ուրբաթ։
Աշխատանքային ժամեր՝ 10:00 - 18:00:
Երևանից տեղափոխումը և հետադարձը կազմակերպում է կազմակերպությունը։
Ընկերությունը ունի խոհանոց և տալիս է անվճար սնունդ։
Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են դիմել, ուղարկելով ռեզյումե նշված էլ․ հասցեով։
Գաղտնիք չէ, որ ցանկացած կազմակերպության հաջողությունը սկիզբ է առնում ճիշտ ընտրված, տաղանդավոր, աշխատասեր և պրոֆեսիոնալ մարդկային ռեսուրսներից։ Քաջատեղյակ լինելով աշխատաշուկայում առկա խնդիրներին և կարիքներին` ստեղծվեց Errand HR Agency-ն: Ընկերության նպատակն է օգնել գործատուներին գտնել առավել համապատասխան մասնագետներ և օգնել մասնագետներին գտնել իրենց երազանքի աշխատանքը։ Մենք մատուցում ենք այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են հավաքագրումը, headhunting-ը, խորհրդատվությունը, փաստաթղթաշրջանառությունը, թիմի վերապատրաստումը և զարգացումը, թիմբիլդինգների կազմակերպումը և այլ համապատասխան ծառայություններ՝ ըստ կազմակերպության պահանջի։ Errand HR Agency-ն գործունեություն է ծավալում ինչպես տեղական շուկայում, այնպես էլ արտերկրում։ Մենք չափազանց բարձր ենք գնահատում մեր գործընկերների հետ երկարաժամկետ համագործակցելու կարևորությունը: