
Արտադրության ղեկավար (բլոկ, սալաքար, վաք)
ECO BUILDING LLC
Նկարագրություն
Էկո Բիլդինգ խոշոր շինարարական ընկերությունը` շինարարական ծավալների մեծացմամբ պայմանավորված, աշխատանքի է հրավիրում բարձր որակավորում ունեցող արտադրության ղեկավարի, ով պատասխանատու է լինելու բլոկի, սալաքարի, վաքի արտադրության ողջ գործընթացի համար:
Պարտականություններ
- Պլանավորել արտադրական աշխատանքը և վերահսկել ամբողջ գործընթացը,
- Վերահսկել և ապահովել արտադրական հումքերի և նյութերի ճիշտ օգտագործման գործընթացը,
- Ապահովել թողարկված արտադրանքի բարձր որակն ու հուսալիությունը, գնահատել ծախսերը,
- Ղեկավարել արտադրության մեջ ներգրաված աշխատակազմը,
- Վերահսկել համապատասխան սարքերի և սարքավորումների անխափան աշխատանքը և սպասարկումը,
- Քննարկել ոչ ստանդարտ նախագծերը ինժեներական բաժնի և արտադրամասերի ղեկավարների հետ,
- Հետևել արտադրամասի ժամանակացույցերին,
- Համագործակցել ընկերության բոլոր ստորաբաժանումների հետ,
- Վարել արտադրությանը վերաբերող փաստաթղթաշրջանառությունը:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- MS Office (Excel, Word պարտադիր) փաթեթի իմացություն,
- Նվազագույնը 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ,
- Աշխատանքները ճիշտ պատվիրակելու, աշխատանքը հստակ պլանավորելու կարողություն, միջանձնային հարաբերությունների կարգավորման հմտություններ,
- Բազմախնդիր միջավայրում աշխատելու ունակություն և պատրաստակամություն,
- Ճկունություն և պատասխանատվության բարձր զգացում,
- Աշխատանքի անվտանգության կանոնների իմացություն,
- Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր` երկուշաբթի-շաբաթъ 9:00-18:00:
Դիմելու համար ուղարկել ինքնակենսագրական:
«Էկո Բիլդինգ» ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին՝ նպատակ ունենալով բերել նոր որակ և մոտեցում հայկական շինարարական ոլորտ։
Հիմնադրումից ի վեր մենք իրականացնում ենք բազմապրոֆիլ շինարարական նախագծեր՝ համագործակցելով ինչպես մասնավոր, այնպես էլ պետական սեկտորի հետ։
2017-2019 թթ․ «Լիդիան Արմենիա» ընկերության հետ համատեղ իրականացրել ենք մեր առաջին նախագծերը, ինչպես նաև համագործակցել և աշխատել ենք այլ գործընկերների հետ:
2020թ. Վայոց Ձորում հաջողությամբ կառուցել ենք տարածաշրջանի ամենամեծ արևային էլեկտրակայաններից մեկը՝ 30 ՄՎտ հզորությամբ։
2020թ. Ի վեր սկսեցինք ընդլայնել մեր գործունեությունը՝ ներգրավվելով ավելի լայնածավալ շինարարական աշխատանքներում՝ շարունակաբար վստահություն ձեռք բերելով մեր գործընկերների շրջանում։
Այժմ կատարում ենք բազմաբնույթ և խոշոր մասշտաբի շինարարական, նաև ասֆալտապատման ծրագրեր`մասնավոր և պետական սեկտորների հետ։
Ներկայումս հանդիսանում ենք ՀՀ խոշոր շինարարական ընկերություններից մեկը:
«Էկո Բիլդինգ»-ը նորարար լուծումների, բարձր որակի և կայուն զարգացման մասին է։