Արտադրության ղեկավար
Talentus HR
Նկարագրություն
Talentus HR-ի գործընկեր կազմակերպության համար փնտրում ենք արտադրության ղեկավար, ով պատասխանատու կլինի արտադրական գործընթացների ամբողջական կազմակերպման, վերահսկման և արդյունավետության ապահովման համար։
Պարտականություններ
- Կազմակերպել և վերահսկել արտադրական գործընթացների անխափան իրականացումը
- Ապահովել արտադրության պլանների և սահմանված ժամկետների կատարումը
- Վերահսկել արտադրանքի որակը և համապատասխանությունը սահմանված ստանդարտներին
- Կառավարել արտադրամասի աշխատակազմը՝ բաշխելով պարտականությունները և վերահսկելով կատարողականը
- Ապահովել հումքի, նյութերի և սարքավորումների արդյունավետ օգտագործումը
- Վերահսկել սարքավորումների տեխնիկական վիճակը և կազմակերպել դրանց ժամանակին սպասարկումը
- Պահպանել աշխատանքի անվտանգության և սանիտարահիգիենիկ նորմերը
- Նվազեցնել արտադրական կորուստները և բարձրացնել արդյունավետությունը
- Վարել արտադրական հաշվառում և ներկայացնել հաշվետվություններ ղեկավարությանը
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում (տեխնիկական, ինժեներական կամ տեխնոլոգիական)
- Առնվազն 3–5 տարվա աշխատանքային փորձ արտադրության կառավարման ոլորտում
- MS Office ծրագրերի իմացություն
- Ղեկավարման և թիմի կառավարման հմտություններ
- Կազմակերպչական և ժամանակի կառավարման կարողություններ
- Հաղորդակցման և համագործակցության բարձր ունակություններ
- Պատասխանատվության բարձր զգացում
- Խնդիրների արագ լուծման և որոշումների կայացման կարողություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6-օրյա աշխատանքային գրաֆիկ
Talentus HR-ը բիզնես խորհրդատվական և Մարդկային Ռեսուրսների կառավարման ծառայություններ մատուցող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2022թ-ի Փետրվարի 22-ին:
«Talentus HR-ը» ստեղծում է գիտելիքահեն համայնք, որտեղ փոխվում են գործելակերպն ու մշակույթը՝ կերտելով նոր իրականություն Հայաստանի բիզնես ոլորտում։ Մենք նպատակ ունենք դառնալ տարածաշրջանում առաջատար ուժ, որը միավորում է մարդկանց, կազմակերպությունները և նորարարությունները՝ դեպի ապագայի հաջողություն։
Մենք նպատակ ունենք ստեղծել ազդեցիկ և նորարարական հարթակ, որը տրամադրում է առաջադեմ HR լուծումներ՝ օգնելով բիզնեսներին կառուցել ներգրավված, արդյունավետ և հաջողակ թիմեր։ «Talentus HR»-ը ձգտում է զարգացնել մարդկային ներուժը՝ կապելով տեղական և միջազգային շուկաները, խթանելով կրթությանը և նորարարությանը ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։
Մենք մշակում և մատուցում ենք HR ծառայություններ ցանկացած հաճախորդի համար:
Առաջարկվող ծառայություններն են`
- Թափուր հաստիքների համալրում
- ՄՌ աուդիտ
- ՄՌ համակարգերի մշակում և ներդրում (ուսուցում և զարգացում, տաղանդների կառավարում, իրավահաջորդության պլանավորում)
- Թիմակազմավորում
- Գործատուի բրենդի և կորպորատիվ մշակույթի առաջխաղացում
- Վերապատրաստումներ ըստ կարիքի գնահատման
- Վաճառքի խթանման մեխանիզմների մշակում
- Արտոնությունների փաթեթի մշակում
- KPI-ներ և OKR-ներ համակարգի մշակում
- Կադրային գործ
- Աշխատակիցների Onboarding and Offboarding
Համագործակցելով մեզ հետ՝ դուք ստանում եք լիարժեք աջակցություն, որը միտված է ձեր բիզնեսի բարելավմանը, աշխատակիցների ներգրավվածության աճին և ձեր թիմի արդյունավետության բարձրացմանը: