Արտադրության ղեկավար
Բակլաչոֆֆ Քոլլեքշն ՍՊԸ
Նկարագրություն
Baklachoff Collection ընկերությունը (Zepyur, Chichiko, Mamma Mia, Niniko, Crème de la Crème, Option), ընդլայնելով իր գործունեության սահմանները, հիմնադրում է նոր ուղղություն՝ Baklachoff Products:
Այս մասշտաբային նախագիծը 0-ից կյանքի կոչելու համար փնտրում ենք փորձառու և ամբիցիոզ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ / ԳԼԽԱՎՈՐ ՏԵԽՆՈԼՈԳ։
Պարտականություններ
-
Տեսականու մշակում 0-ից․ Էքսկլյուզիվ բաղադրագրերի, համային ստանդարտների և մատուցման ձևաչափերի ստեղծում
-
Տեխնիկական փաստաթղթավորում․ Տեխնոլոգիական և կալկուլյացիոն քարտերի կազմում, ինքնարժեքի ճշգրիտ հաշվարկ
-
Գործընթացների ստանդարտացում․ Արտադրական բոլոր փուլերի արդյունավետ մոդելավորում և ներդնում
-
Ամբողջական ցիկլի կառավարում․ Արտադրության կազմակերպում և վերահսկում՝ հումքի ընդունումից, արտադրությունից, արագ սառեցումից (shock freezing) և փաթեթավորումից մինչև պատրաստի արտադրանքի պահպանում
Պահանջներ
-
Պարտադիր փորձ․ Հաջողված փորձ կիսապատրաստվածքների արտադրության ոլորտում՝ որպես արտադրության ղեկավար, արտադրամասի պետ կամ գլխավոր տեխնոլոգ
-
Ամբողջական տիրապետում․ Արտադրական ամբողջ շղթայի խորը իմացություն (Բաղադրագիր ➡️ Արտադրություն ➡️ Սառեցման տեխնոլոգիաներ ➡️ Փաթեթավորում ➡️ Պահպանման պայմաններ)
-
Ստանդարտների իմացություն․ Սանիտարահիգիենիկ նորմերի, HACCP/ISO ստանդարտների և սննդի անվտանգության կանոնների գերազանց տիրապետում
-
Առաջնորդություն․ Թիմ ձևավորելու, ոգեշնչելու և արտադրական մեծ ծավալներ կառավարելու ունակություն
Հավելյալ նշումներ
-
Մասնակցություն խոշոր, հեղինակավոր և դինամիկ զարգացող նախագծին՝ ամենասկզբից
-
Ինքնադրսևորման և մասնագիտական գաղափարները կյանքի կոչելու լայն հնարավորություններ
-
Մրցունակ աշխատավարձ (քննարկվում է անհատական՝ ըստ փորձառության) և բոնուսային համակարգ
-
Կայունություն, պրոֆեսիոնալ թիմ և հարմարավետ աշխատանքային պայմաններ
Baklachoff Collection is one of Yerevan’s most-loved hospitality groups, with six distinctive venues — Zepyur, Chichiko, Mamma Mia, Creme De la Creme. We are a family team that builds places where guests are happy and where our people grow. Join us and you get: pay on time, every month; an honest schedule; staff meals; training; and a real path to move up and across six venues. If you love hospitality and want a team that respects you, we want to meet you — we reply to every applicant within 48 hours.