Արտադրության ղեկավար
Shen - Effect Group CJSC
Նկարագրություն
Էֆֆեկտ Գրուպ (ՇԵՆ) ընկերությունը հրավիրում է աշխատանքի Արտադրության ղեկավարի՝ Մերձավանում գտնվող իր արտադրության համար։ Եթե ունեք արտադրական գործընթացների կառավարման փորձ, առաջնորդելու կարողություններ և պատասխանատվության բարձր զգացում, ապա սպասում ենք Ձեր դիմումին։
Պարտականություններ
- Կազմակերպել և վերահսկել արտադրական գործընթացների անխափան իրականացումը,
- Կառավարել անձնակազմի աշխատանքը, բաշխել առաջադրանքներն ու վերահսկել դրանց կատարումը
- Ապահովել արտադրության պլանի ժամանակին և որակյալ իրականացումը,
- Հետևել սարքավորումների արդյունավետ շահագործմանը և ժամանակին սպասարկման կազմակերպմանը,
- Ապահովել աշխատանքի անվտանգության և ներքին կարգապահական կանոնների պահպանումը,
- Համագործակցել պահեստի, լոգիստիկայի, գնումների և այլ ստորաբաժանումների հետ՝ արտադրական գործընթացների արդյունավետ կազմակերպման նպատակով:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Աշխատանքային փորձ արտադրության կառավարման ոլորտում,
- Ղեկավարման և թիմի կազմակերպման հմտություններ,
- Պատասխանատվության բարձր զգացում և կազմակերպչական ունակություններ,
- Վերլուծական մտածողություն և խնդիրների արագ լուծման կարողություն,
- MS Office ծրագրերի, մասնավորապես Excel-ի լավ իմացություն:
Հավելյալ նշումներ
Արտադրությունը գտնվում է Արմավիրի մարզում, Փարաքար համայնք, գյուղ Մերձավան:
Աշխատանքային գրաֆիկը՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 9:00-17:30, շաբաթ՝ 10:00-15:00:
«Շեն»-ի պատմությունը սկիզբ է առել դեռևս 30 տարի առաջ։ Արտադրության հիմքը դրվել է 1996թ., երբ ընկերությունը ռազմավարական որոշում կայացրեց՝ զարգացնել հայկական արտադրությունը և աջակցել տեղական աշխատաշուկայի զարգացմանը: Արդյունքում Հայաստանում հիմնվեց չոր շաղախների առաջին գործարանը։
2000թ. շահագործման հանձնվեց ներկերի և լաքերի գործարանը, դրան հաջորդեց բետոնե բլոկերի նոր արտադրամասը, իսկ դրան զուգահեռ էլ իրականացվեց մյուս արտադրամասերի վերազինումն ու ընդլայնումը:
Ներկայումս «Շեն»-ի գործունեությունը ներառում է շատ ոլորտներ՝ արտադրություն, մանրամեծածախ վաճառք, ներմուծում/արտահանում, լոգիստիկ ծառայություններ, շինարարական և կառուցապատման ծառայություններ: Մենք արտադրում ենք ծեփամածիկներ, սալիկի սոսինձներ, ներկեր, կապակցող նյութեր, բետոնե բլոկներ, մայթի սալիկներ, եզրաքարեր և այլն:
Մինչ այժմ «Շեն»-ը հանդիսանում է ՀՀ շինանյութերի ամենախոշոր արտադրողը: