Արտադրության ղեկավար
Pano LLC
Նկարագրություն
«Պանո»-ն համարվելով ոլորտի առաջատարը՝ փնտրում է փորձառու Արտադրության ղեկավար
Պարտականություններ
- Կազմակերպել և վերահսկել արտադրական ողջ գործընթացը
- Ապահովել արտադրության անխափան և ժամանակին իրականացումը
- Վերահսկել արտադրանքի որակը և համապատասխանությունը սահմանված չափանիշներին
- Կառավարել արտադրական անձնակազմի աշխատանքը, կազմել հերթափոխերի գրաֆիկներ
- Հետևել հումքի ճիշտ օգտագործմանը և արտադրական կորուստների նվազեցմանը
- Վերահսկել սանիտարահիգիենիկ նորմերի և անվտանգության կանոնների պահպանումը
- Համագործակցել պահեստի և գնումների բաժինների հետ
- Կազմել հաշվետվություններ արտադրական գործընթացների վերաբերյալ
- Հետևել սարքավորումների ճիշտ շահագործմանը և անհրաժեշտության դեպքում կազմակերպել վերանորոգման աշխատանքներ
- Ներդնել և բարելավել արտադրական գործընթացների արդյունավետությունը
Պահանջներ
- Արտադրության կառավարման փորձ սննդի ոլորտում
- Հացի և խմորի մասին համապատասխան գիտելիքներ
- Ղեկավարման և թիմի կառավարման հմտություններ
- Պատասխանատվության բարձր զգացում և կազմակերպչական ունակություններ
- Համակարգչային բազային գիտելիքներ
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ՝ 5 օրյա, 09։00-18։00
Հասցե՝ Այասի 114
«Պանո» ՍՊԸ-ն հանդիսանում է հացամթերք արտադրող ընկերություն, որը հիմնադրվել է 2013 թվականին: Ընկերությունն իր նախնական գործունեությունը սկսել է փոքր աշխատակազմով, որը տեսականու ավելացման և արտադրանքի սպառման մեծացմանը զուգընթաց տարեցտարի ավելացել է, և այժմ աշխատողների թիվը դարձել է գրեթե 200: Ներկայումս «Պանո» ընկերությունն արտադրում է հացի մինչև 200 տեսակ, որը սպառվում է Հայաստանում, մասնավորապես՝ Երևանում, Վաղարշապատում, Ծաղկաձորում, Գյումրիում, Կապանում և այլուր: Մեր արտադրանքը մեծամասամբ իրացվել և իրացվում է Հայաստանի բարձրակարգ ռեստորաններում, հյուրանոցներում, սրճարաններում, արագ սննդի կետերում և խանութներում, իսկ 2020 թ. մարտից սկսած մեծ սպառում է գտել նաև «Երևան Սիթի», «Նոր Զովք» , «Էվրիկա» , «Ծիրան» և այլ սուպերմարկետների ցանցերում: