
Արտադրության ղեկավար
AC Design Engineering
«AC Smart Air» ընկերությունը փնտրում է արտադրության ղեկավարի ընկերությունում գործող օդորակման սարքավորումների, օդափոխման համակարգերի արտադրամասերի աշխատանքների համակարգման, վերահսկման և զարգացման համար:
Պարտականություններ
- Իրականացնել արտադրության օպերատիվ համակարգումը` ապահովել միջարտադրամասային ծառայությունների, պատվերների ժամանակին ձևակերպումը, հաշվառումը և կատարման կարգավորումը:
- Ապահովել արտադրության պլաններին և մատակարարման հայտերին համապատասխան արտադրանքի ռիթմիկ թողարկման գործընթացը:
- Համակարգել իր ենթակայության արտադրամասերի աշխատանքը, միջոցներ ձեռնարկել արտադրության գործընթացի խախտումների կանխման և վերացման ուղղությամբ:
- Վերահսկել արտադրամասերում արտադրության նախապատրաստմումը. համապատասխան փաստաթղթերի առկայության, սարքավորումների շահագործման ենթակա լինելը, հումքի, նյութերի կամ համապատասխան ապրանքների, գործիքների, ինչպես նաև բեռնման-բեռնաթափման միջոցների ապահովման գործընթացը:
- Վերլուծել նախորդ պլանային ժամանակահատվածում արտադրամասերի գործունեության արդյունքները՝ հզորությունների, ծավալների, հավասարաչափ ծանրաբեռնվածության և այլնի վեր հանելու և արդյունավետ բաշխման նպատակով:
- Ղեկավարել արտադրական պահեստների աշխատանքը՝ հումքի և արտադրանքի պահեստավորումը՝ առկա նորմերին համապատասխան:
- Պարզել արտադրությունում տեղ գտած պարապուրդների և խոտանի առաջացման պատճառները և կազմակերպել դրանց վերացման գործընթացը
- Օպտիմալացնել աշխատուժի, մեքենաների և նյութերի օգտագործումը՝ արտադրողականությունն ու արդյունավետությունը առավելագույնի հասցնելու համար
Պահանջներ
- Բարձրագույն տեխնիկական-ինժեներական կրթություն և արտադրության, կառավարման ոլորտում 3 և ավելի աշխատանքային տարիների փորձ:
- Արտադրության արտադրական պլանավորմանն և օպերատիվ կառավարմանը վերաբերող փաստաթղթերի, նորմատիվ և մեթոդական նյութերի իմացություն:
- Ընթացիկ արտադրական պլանավորման կարգի և մեթոդների (հումքի առկայության գնահատում, պակասուրդի կանխում, արտադրանքի ծավալների որոշում, ստացված պատվերնների մուտքագրում, արտադրանքի թողարկման ժամանակացույցերի մշակում) տիրապետում:
Մեր ընկերությունն առաջատար ճարտարագիտական թիմ ունեցող արվեստանոց է, որը զբաղվում է HVAC & Plumbing համակարգերի դիզայնով, խորհրդատվությամբ, շինարարությամբ, հեղինակային հսկողությամբ և մենեջմենթով: Ընկերությունն իրականացնում է նաև մեխանիկական ինժեներական համակարգերում օգտագործվող ապրանքատեսակների արտադրմամբ, ինչպիսիք են տարատեսակ օդամղիչները, օդի մշակման կոմպակտ սարքավորումները, ճաղավանդակները այլն։ Ընկերության աշխատակիցներն ունեն ավելի քան 15՝ որոշները 20, տարվա աշխատանքային փորձ և տիրապետում են բոլոր միջազգային ստանդարտներին, հեղինակել են խոշոր պրոյեկտներ։ Ընկերությունը իրականացնում է՝
• Օդափոխության
• Ջեռուցման և հովացման
• Ծխահեռացման
• Հրդեհաշիջման
• Ջրամատակարարման և կոյուղու
• Կաթսյատների նախագծային փաստաթղթերի մշակման, ինչպես նաև նշված համակարգերի շինմոնտաժային աշխատանքներ, նշված համակարգերում կիրառվող սարք-սարքավորումների և օժանդակ մասերի արտադրությամբ:
Մեր կողմից միշտ առաջարկվում են ժամանակակից ինժեներական և էներգախնայող լուծումներ և լավագույն խորհրդատվություն։
Ընկերությունը զարգանում է և պարբերաբար ունենում է աշխատանքի առաջկներ ճարտարագիտական վերը նշված ուղղությունների մասնագետների համար։
Մենք ապահովում ենք ոլորտում առկա շուկայական բարձր աշխատավարձ և կարիերայի առաջխաղացման հնարավորություն։