
Արտադրության ղեկավար
Yerevan Jewellery Factory
Industry:
Production, Operations, Executive, Upper Management
Deadline:
5/27/2023
City:
Yerevan
Employment type:
Full time
Work schedule:
Five-day workweek, Six-day workweek
Work experience:
Senior
Նկարագրություն
Երևանի Ոսկերչական Ֆաբրիկան աշխատանքի է հրավիրում արտադրության ղեկավարի, ով կկոորդինացնի ամբողջ արտադրական գործընթացը՝ հետևելով արտադրանքի որակին, արտադրման ժամկետներին, բոլոր արտադրամասերի սահուն աշխատանքին։
Պարտականություններ
- իրականացնել արտադրական աշխատանքի պլանավորում և վերահսկել ողջ գործընթացը
- ապահովել արտադրական պրոցեսի հետ կապված հրահանգները և դրանց ճշգրիտ կատարումը
- վերահսկել և ապահովել արտադրական հումքերի և նյութերի ճիշտ օգտագործման գործընթացը
- գնահատել ծախսերը և ապահովել արտադրված պրոդուկտի բարձր որակն ու հուսալիությունը
- վերահսկել համապատասխան սարքերի և սարքավորումների անխափան աշխատանքը և սպասարկումը
- քննարկել ընթացիկ նախագծերը ինժեներական խմբի և արտադրամասերի ղեկավարների հետ
- հետևել արտադրամասերի ժամանակացույցերին և արտադրության մեջ ներգրավված աշխատակազմին
- իրականացնել անհրաժեշտ փաստաթղթերի վարում, ղեկավար անձնակազմին ներկայացնել պահանջվող հաշվետվություններ
Պահանջներ
- բարձրագույն կրթություն
- 7-10 տարվա համապատասխան աշխատանքային փորձ
- արտադրության պլանավորման և արտադրական բոլոր գործընթացները կոորդինացնելու փորձ
- աշխատակազմի կառավարման և միջանձնային հարաբերությունների կարգավորման հմտություններ
- բազմախնդիր միջավայրում աշխատելու ունակություն
- ճկունություն և պատասխանատվության բարձր զգացում
- աշխատանքի անվտանգության կանոնների գերազանց իմացություն
- համակարգչային փայլուն գիտելիքներ (MS Office, 1C)
- աշխատանքային պարտականությունները հստակ պատվիրակելու հմտություն
- ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ
Հավելյալ նշումներ
Նշված չափանիշներին համապատասխանելու դեպքում ինքնակենսագրական ուղարկել նշված էլեկտրոնային հասցեին ։