Արտադրամասի տնօրեն
Ինտեր ՍՊԸ
Նկարագրություն
Պեմզաբլոկի արտադրամասը փնտրում է արտադրամասի տնօրենի՝ արտադրական գործընթացների արդյունավետ կազմակերպման և կառավարման համար։
Պարտականություններ
- Արտադրական գործընթացի ամբողջական կազմակերպում և վերահսկողություն։
- Աշխատակիցների աշխատանքի արդյունավետ կառավարում։
- Արտադրանքի որակի և արտադրական նորմերի վերահսկում։
- Հումքի և նյութերի ճիշտ օգտագործման ու ծախսերի վերահսկողություն։
- Պատրաստի արտադրանքի ժամանակին և որակով թողարկման ապահովում։
- Արտադրական խնդիրների արագ հայտնաբերում և լուծում։
- Պահեստի, տեխնիկայի և արտադրական ռեսուրսների վերահսկողություն։
Պահանջներ
- Արտադրության կառավարման ոլորտում աշխատանքային փորձ։
- Ղեկավարի պաշտոնում առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ։
- Պատասխանատվություն, կազմակերպվածություն և թիմ ղեկավարելու ունակություն։
- Արագ կողմնորոշվելու և խնդիրներ լուծելու կարողություն։
- Բետոնի, պեմզաբլոկի կամ շինարարական արտադրության ոլորտի իմացությունը ցանկալի է։
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային գրաֆիկ՝ ամբողջ դրույք
- Աշխատավարձ՝ պայմանավորվածությամբ
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց CV-ն էլեկտրոնային հասցեին կամ կապ հաստատել նշված հեռախոսահամարով։
Սպասում ենք Ձեր դիմումներին։