Արտադրամասի պետի օգնական
Renova Group
Նկարագրություն
Renova Group ապակյա կոնստրուկցիաների նախագծմամբ և արտադրությամբ զբաղվող ընկերությունը ՝ հրավիրում է թիմին միանալու արտադրամասի պետի օգնականի, ով պատրաստ է ներգրավվել արտադրական գործընթացների կազմակերպման և վերահսկման մեջ։
Պարտականություններ
- Արտադրամասի պետի օժանդակություն կազմակերպչական և վարչական հարցերում,
- Արտադրական գործընթացների վերահսկում և կոորդինացում,
- Տվյալների գրանցում և հաշվետվությունների պատրաստում,
- Կապ աշխատակիցների և ղեկավարության միջև,
- Օպերատիվ խնդիրների լուծում։
Պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն (ցանկալի է՝ տեխնիկական ոլորտում),
- Կազմակերպչական հմտություններ և պատասխանատվության բարձր զգացում,
- Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office, Excel),
- Փորձ արտադրական ոլորտում,
- Արագ կողմնորոշվելու ունակություն և ճնշման տակ աշխատելու պատրաստակամություն։
Հավելյալ նշումներ
Մենք առաջարկում ենք՝
- ✅ Մրցունակ աշխատավարձ,
- ✅ Աշխատանք կայուն և աճող ընկերությունում,
- ✅ Պաշտոնական աշխատանքային պայմանագիր,
- ✅ Մասնագիտական աճի հնարավորություն։
Աշխատավայր՝ ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Ծովակալ Իսակովի պողոտա 52/14։
Վարձատրություն՝ քննարկվում է հարցազրույցի ընթացքում՝ ըստ փորձի և հմտությունների։
Աշխատանքային օրեր և ժամեր՝ սկզբնական փուլում՝ երկուշաբթիից շաբաթ, ժամը 10:00 – 19:00, հետագայում ՝ հերթափոխային գրաֆիկով՝ շաբաթ 1 ՝ 10:00 – 18:00, շաբաթ 2 ՝ 18:00 – 02:00։
«Renova Group» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2012 թվականին՝ Երևանում։ Ընկերությունը մասնագիտանում է ապակու վերամշակման, բարդ ապակյա կոնստրուկցիաների արտադրության և տեղադրման ոլորտում։ Մենք մեծապես կարևորում ենք յուրաքանչյուր հաճախորդի կարիքներն ու սպասելիքները՝ բարձր որակ ապահովելով ինչպես արտադրանքի, այնպես էլ սպասարկման մեջ։ Որակը մեր գործելակերպի առանցքում է և մեր թիմի ամենօրյա աշխատանքի առաջնահերթությունն է։