Get our free app. It won't take up space on your device

Արտադրամասի պահեստապետ

PINK BERRY LLC

Location: գ.Ջրվեժ
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level, Senior
Industry: Production, Operations
Deadline:
10/11/2026

Նկարագրություն

«Փինք Բերրի» ընկերությունը փնտրում է պատասխանատու, կազմակերպված և ուշադիր պահեստապետ, ով կկազմակերպի և կվերահսկի արտադրամասի պահեստի աշխատանքը՝ ապահովելով հումքի, փաթեթավորման նյութերի և պատրաստի արտադրանքի ճիշտ ընդունումը, պահպանումը և հաշվառումը։

Պարտականություններ

  • Կազմակերպել և վերահսկել արտադրամասի պահեստի աշխատանքը։
  • Ընդունել հումքը, փաթեթավորման և օժանդակ նյութերը, ինչպես նաև պատրաստի արտադրանքը։
  • Ստուգել ընդունվող ապրանքների և նյութերի քանակը, որակը և ուղեկցող փաստաթղթերի համապատասխանությունը։
  • Ճիշտ տեղադրել և դասավորել հումքը, փաթեթավորումը և պատրաստի արտադրանքը։
  • Վերահսկել պաղպաղակի, հումքի և այլ նյութերի պահպանման պայմանները՝ սահմանված ջերմաստիճանային և խոնավության ռեժիմների համաձայն։
  • Հետևել պահեստի մաքրությանը, կարգուկանոնին և սանիտարահիգիենիկ պահանջների պահպանմանը։
  • Իրականացնել ապրանքների ընդունում, բացթողում և ներքին տեղափոխություն՝ համապատասխան փաստաթղթերի ձևակերպմամբ։
  • Վարել պահեստային հաշվառում և վերահսկել պահեստային մնացորդների ճշգրտությունը։
  • Հետևել անհրաժեշտ նյութերի ժամանակին համալրմանը։
  • Կազմակերպել և իրականացնել օրական ու պարբերական գույքագրումներ։
  • Բացահայտել և ներկայացնել պակասորդներն ու ավելցուկները։
  • Աջակցել պահեստում առաջացած անհամապատասխանությունների պատճառների պարզաբանմանը։
  • Տրամադրել խոտանված հումքի և ապրանքների տեսականու ու քանակի վերաբերյալ տեղեկատվություն։
  • Պատրաստել և տրամադրել անհրաժեշտ պահեստային հաշվետվություններ ղեկավարությանը և հաշվապահությանը։
  • Համագործակցել արտադրության, գնումների և վաճառքի բաժինների հետ։
  • Հետևել պահեստի անվտանգության կանոնների պահպանմանը։

Պահանջներ

  • Պահեստապետի կամ նմանատիպ պաշտոնում աշխատանքային փորձ։
  • Արտադրական ոլորտում, հատկապես սննդի արտադրության ոլորտում, աշխատանքային փորձը կհամարվի առավելություն։
  • Պահեստային հաշվառման և ապրանքաշրջանառության գործընթացների իմացություն։
  • Փաստաթղթերի հետ աշխատելու հմտություններ։
  • Համակարգչային ծրագրերի իմացություն՝ ՀԾ, Excel և/կամ պահեստային հաշվառման ծրագրեր։
  • Պատասխանատվություն և կարգապահություն։
  • Կազմակերպվածություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ։
  • Թիմում աշխատելու ունակություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային ժամեր՝ 09:00-18:00

Company օverview
address
Address
Կոտայքի մարզ, Ջրվեժ գյուղ, Բագրևանդի 19-րդ փողոց
address
Number of employees
51-150
Phone
Phone
+374 331 00855

«Փինք Բերրի» պաղպաղակի գործարանը հիմնադրվել է 2018 թվականին: Շուրջ 8 տարի է, ինչ մենք հայկական շուկայում ենք և ամեն օր փորձում ենք ամրապնդել մեր դիրքերն ու գրավել շուկայի առավել մեծ մասնաբաժինը։ «Փինք Բերրի»-ի պաղպաղակների ստեղծման գործընթացը երկարատև ջանքերի, ուսումնասիրությունների և փորձարկումների արդյունք է։ Արտադրական գործընթացը կազմակերպվում է իտալական բարձրակարգ տեխնոլոգիաների և հոսքագծերի, բնական բարձրորակ հումքի և փորձառու մասնագետների շնորհիվ։ Յուրաքանչյուր պաղպաղակ ունի իր պատմությունը, մանրակրկիտ մշակված կոնցեպտն ու լուծումները։ Այս ամենի շնորհիվ է, որ արտադրանքը մշտապես տարբերվում է շուկայում։ «Փինք Բերրի»-ն սպառողին առաջարկում է շուրջ 30 տեսակի պաղպաղակ, և յուրաքանչյուր տարի այդ շարքը համալրվում է նորերով։ Համեղ պաղպաղակ ստեղծելով՝ մենք փորձում ենք ձեր յուրաքանչյուր օրը քաղցր հիշողությունների վերածել։

See more
Benefits
Trainings
Trainings
Free parking
Free parking
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media