Արտադրամասի հերթափոխի ղեկավար
Veled Group
Նկարագրություն
Ապակիների և հայելիների մշակման արտադրամասը աշխատանքի է հրավիրում արտադրամասի հերթափոխի ղեկավարի, ով կկազմակերպի և կվերահսկի արտադրական գործընթացը, կկառավարի աշխատակիցների աշխատանքը և կապահովի արտադրական պլանի ժամանակին կատարումը։
Պարտականություններ
- Արտադրական գործընթացի կազմակերպում և վերահսկում հերթափոխի ընթացքում։
- Պատվերների կատարման ընթացքի վերահսկում՝ գրանցումից մինչև պատրաստի արտադրանքի պահեստ հանձնում։
- Աշխատակիցների միջև առաջադրանքների բաշխում և աշխատանքի արդյունավետ կազմակերպում։
- Աշխատանքային կարգապահության, որակի և անվտանգության կանոնների պահպանում։
- Արտադրական խնդիրների, խափանումների և ուշացումների վերաբերյալ ղեկավարությանը ժամանակին տեղեկացում։
- Հումքի և նյութերի մնացորդների վերահսկում և անհրաժեշտության դեպքում համալրման կազմակերպում։
- Հերթափոխի արդյունքների ամփոփում և հաշվետվությունների կազմում։
Պահանջներ
- Արտադրական ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է, հատկապես ապակու, մետաղի կամ նմանատիպ արտադրության ոլորտում։
- Կազմակերպչական և ղեկավարման հմտություններ
- Պատասխանատվության զգացում, ճշտապահություն
- Սթրեսային իրավիճակներում արագ կողմնորոշվելու և խնդիրներ լուծելու ունակություն։
- Համակարգչային տարրական գիտելիքներ։ Excel-ի իմացություն, 1C-ի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
- Թիմում աշխատելու և աշխատակիցների հետ արդյունավետ հաղորդակցվելու կարողություն։
Աշխատանքային պայմաններ
- Աշխատանքային օրեր՝ երկուշաբթիից շաբաթ։
- Աշխատանքային ժամեր՝ 10:00–19:00։
- Հետագայում հնարավոր է գիշերային հերթափոխ։
Աշխատավարձը քննարկվում է հարցազրույցի ընթացքում։
Մենք առաջարկում ենք
- Կայուն և երկարաժամկետ աշխատանք։
- Մրցունակ աշխատավարձ՝ ըստ փորձի և հմտությունների։
- Մասնագիտական աճի հնարավորություն։
- Աշխատանքային միջավայր, որտեղ գնահատվում են պատասխանատվությունն ու արդյունավետությունը։
Veled Group ՍՊԸ-ն հիմնադրվել է 2012 թվականին՝ Երևանում։ Ընկերությունը մասնագիտանում է ապակու վերամշակման, բարդ ապակյա կոնստրուկցիաների արտադրության և տեղադրման ոլորտում։ Մենք մեծապես կարևորում ենք յուրաքանչյուր հաճախորդի կարիքներն ու սպասելիքները՝ բարձր որակ ապահովելով ինչպես արտադրանքի, այնպես էլ սպասարկման մեջ։ Որակը մեր գործելակերպի առանցքում է և մեր թիմի ամենօրյա աշխատանքի առաջնահերթությունն է։