Get our free app. It won't take up space on your device

Արտադրամասի հաշվետար

Armenian Tobacco Company

Location: Abovyan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek, In shifts, Night shift, Other
Work experience: Mid level
Industry: Accounting, Audit, Production, Operations
Deadline:
8/2/2026

Նկարագրություն

Ապահովել արտադրական գործընթացների, հումքի, օժանդակ նյութերի և պատրաստի արտադրանքի ճշգրիտ և ժամանակին հաշվառումը, վերլուծությունը և հաշվետվությունների պատրաստումը՝ նպաստելով արտադրական գործընթացների արդյունավետ կառավարմանը և հաշվապահական տվյալների հավաստիությանը։

Պարտականություններ

  • Իրականացնել արտադրական գործընթացների և թողարկված արտադրանքի հաշվառում։
  • Վարել հումքի, օժանդակ նյութերի և պատրաստի արտադրանքի շարժի հաշվառում։
  • Մուտքագրել և մշակել տվյալները ՀԾ հաշվապահական համակարգում։
  • Պատրաստել ամենօրյա, շաբաթական և ամսական հաշվետվություններ։
  • Կատարել հումքի և նյութերի փաստացի ծախսի, նորմատիվից շեղումների և գերածախսի վերլուծություն, ներկայացնել համապատասխան հաշվետվություններ։
  • Համագործակցել արտադրության, պահեստի և ֆինանսական բաժինների հետ։
  • Մասնակցել գույքագրմանը և ապահովել հաշվառման տվյալների ճշտությունը։
  • Վերահսկել արտադրական փաստաթղթաշրջանառության ամբողջականությունն ու ճշգրտությունը։
  • Կատարել ամիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականներ համաձայն զբաղեցրած պաշտոնի գործառույթների և Ընկերության ներքին ընթացակարգերի:

Պահանջներ

  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն (տնտեսագիտական, հաշվապահական կամ հարակից ոլորտում)։
  • ՀԾ հաշվապահական ծրագրի և MS Excel-ի լավ իմացություն։
  • Աշխատասիրություն, պատասխանատվություն և վերլուծական մտածողություն։
  • Տվյալների հետ աշխատելու և հաշվետվություններ կազմելու հմտություններ։
  • Արտադրական ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։

Company օverview
address
Address
ՀՀ,Կոտայք, ք․Աբովյան,2-րդ արդյունաբերական թաղամաս,6-րդ վարչական շենք
Phone
Phone
+374 60 547774
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media