
Արտադրամասի ղեկավար (լուսաթափանց կոնստրուկցիաների արտադրություն)
Glasswork
Նկարագրություն
Ընկերությունը փնտրում է արտադրության կազմակերպման փորձով ղեկավարի՝ լուսաթափնաց կոնստրուկցիաների արտադրությունում արտադրական գործընթացների կազմակերպման, ղեկավարման համար:
Պարտականություններ
- Կառավարում, վերահսկում և համակարգում է արտադրամասի աշխատանքները,
- Կազմակերպում է թիմի ընթացիկ և պլանային աշխատանքները,
- Կայացնում է որոշումներ ստորաբաժանման աշխատանքների և արտադրական գործընթացների վերաբերյալ,
- Ստանում է պատվերի ձևաթուղթն արտադրական գործընթաց սկսելու համար, ստուգում է տվյալները, իրականացնում է ճշգրտումներ,
- Կապ է պահում հաշվառման թիմի հետ պատվերի կատարման ընթացքում,
- Հետևում է, որպեսզի բոլոր արտադրական գործընթացները կատարվեն համաձայն սահմանված որակական չափորոշիչների և ժամկետների,
- Իրականացնում է աշխատանքի բաշխում տեղամասերի միջև,
- Հետևում է արտադրության համար անհրաժեշտ պահեստում առկա պաշարներին, իրականացնում է անհրաժեշտ քանակի ապրանքի պատվեր,
- Հետևում է պատվերի իրականացման ժամկետներին,
- Իրականացնում է անհրաժեշտ ծրագրային մուտքագրումներ, փակում է բոլոր ավարտված պատվերները ծրագրում,
- Ունի ապրանքագիտական գիտելիքներ,
- Եթե հայտնաբերել է խնդիր, բարձրաձայնում է խնդիրն արտադրության տնօրենին, առաջարկում և իրականացնում է լուծումներ,
- Կառավարում է իր ենթակայության տակ գտնվող աշխատողների աշխատաժամանակը, կազմում է արձակուրդների տարեկան պլանավորման գրաֆիկը, գրանցում և ՄՌԿ բաժին է ներկայացնում արտաժամերը,
- Կայացնում է որոշումներ իր ստորաբաժանում նոր աշխատակիցներ ընդունելու հարցում,
- Ապահովում է աշխատակիցների շարունակական զարացումը և կարիերայի առաջխաղացումը,
- Հետևում է, որպեսզի արտադրական տարածքը, սարք և սարքավորումները լինեն մաքուր վիճակում,
- Հետևում է Ընկերության աշխատանքի և տեխնիկական անվտանգության կանոներին,
- Հրահանագավորում է իր ենթակայության տակ գտնվող աշխատակիցներին աշխատանքի անվտանգության կանոնների ճիշտ պահպանման վերաբերյալ,
- Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է իր պաշտոնին և մասնագիտությանը առնչվող այլ գործառույթներ:
Պահանջներ
- Տեխնիկական ոլորտի կրթություն,
- Արտադրության ղեկավարման փորձ,
- Ինժեներական ոլորտի փորձը և գիտելիքները կդիտարկվեն որպես առավելություն,
- Թիմային աշխատանքի հմտություններ,
- Որոշում կայացնելու հմտություններ,
- 1C, Autocad ծրագրերի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։
Ժամանակակից ճարտարապետության մեջ առաջին իսկ հայացքից ուշադրություն են գրավում ապակյա լուծումները։ Ապակին 21-րդ դարում շինարարության մեջ ամենաշատ օգտագործվող տարրերից է։ Glasswork ընկերությունը հիմնադրվել է 2011թ.-ին Վրաստանում։ Ունենալով 5000 մ2 արտադրական տարածք, մի քանի տարվա ընթացքում արտադրական մակերեսները դարձել են 30.000 մ2։ 2018 թվականին Գլասսվորկ ապակու վերամշակման գործարան է հիմնադրվել նաև ՀՀ–ում ունենալով ևս 30.000 մ2
Ընկերությունը տարածաշրջանում ապակու մշակման ծառայություններ տրամադրող և լսաթափանց կոնստրուկցիաներ արտադրող ամենախոշոր ընկերություններից է։ Կազմակերպության հզորությունները և փորձը թույլ են տալիս իրականացնել ցանկացած բարդության նախագծեր։