
Արտադրամասի ղեկավար
THERMOSHIN / ԹԵՐՄՈՇԻՆ
Նկարագրություն
Թերմոշին ջերմամեկուսիչ երեսպատման սալիկների գործարանը ակտիվ զարգացող ընկերություն է, որը զբաղվում է թերմոպանելների և ֆասադային դեկորատիվ դետալների արտադրությամբ։
Աշխատանքի ենք հրավիրում Արտադրամասի ղեկավարի, ով կապահովի արդյունավետ արտադրություն, որակի բարձր մակարդակ և թիմի կազմակերպվածություն։
Պարտականություններ
- Պլանավորել, կազմակերպել և վերահսկել թերմոպանելների և դեկորատիվ դետալների ամենօրյա արտադրությունը,
- Ընդունել պատվերը վաճառքի թիմից և ապահովել դրանց պատշաճ կատարումը,
- Իրականացնել աշխատանքի բաշխում աշխատակիցների միջև,
- Կապ պահել վաճառքի թիմի հետ պատվերի կատարման ընթացքում,
- Ղեկավարել և մոտիվացնել արտադրական անձնակազմը,
- Պահեստային կառավարում`հետևել արտադրության համար անհրաժեշտ պահեստում առկապաշարներին, ձևակերպել անհրաժեշտ քանակի ապրանքի պատվեր,
- Կայացնել որոշումներ արտադրամասում նոր աշխատակիցներ ընդունելու հարցում,
- Հետևել որպեսզի արտադրական տարածքը և սարքավորումները լինեն մաքուր վիճակում,
- Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ իրականացնել պաշտոնին ևմասնագիտությանը առնչվող այլ գործառույթներ,
- Աշխատանքային հաշվետվությունների պատրաստում և ներկայացում։
Պահանջներ
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ արտադրության կամ կառավարման ոլորտում,
- Ինժեներական ոլորտի փորձը և գիտելիքները կդիտարկվեն որպես առավելություն,
- Թիմային աշխատանքի հմտություններ,
- Որոշում կայացնելու հմտություններ,
- Կազմակերպչական և ղեկավարելու հմտություններ,
- Պատասխանատվության բարձր զգացում և խնդիրների արագ լուծման ունակություն,
- Autocad, CorelDraw ծրագրերի իմացությունը կդիտարկվեն որպես առավելություն,
- Համակարգչային ծրագրերի (MS Office) իմացություն։
Հաշվի առնելով համաշխարհային շինարարական միտումները, 2023թվականին հիմնեցինք ՀՀ ում ժամանակակից գործարան, մասնագիտացված ջերմամեկուսիչ շինարարական արտադրանքի մեջ: Մեր առաքելությունն է զարգացնել ջերմամեկուսիչ շինարարությունը՝ տալով ֆունկցիոնալ արտադրանք, որը կբարելավի մարդկանց կյանքի որակը: