Get our free app. It won't take up space on your device

Արտադրամասի ղեկավար

Yerevan Jewellery Factory

City: Yerevan
Employment type: Full Time
Industry: Production, Operations
Deadline:
2/28/2025
Job posting has expired

Նկարագրություն

ԵՐԵՎԱՆԻ ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱՆ աշխատանքի է հրավիրում արական / իգական սեռի անձանց արտադրության արտադրամասերի ղեկավարների թափուր հաստիքները զբաղեցնելու համար։ Աշխատավարձը՝ պայմանագրային։

Պարտականություններ

  • Կազմակերպել առանձին արտադրամասի աշխատանքը
  • Բաշխել աշխատանքն արտադրամասի աշխատակիցների միջև
  • Հետևել աշխատանքերի ժամանակին կատարմանը
  • Հետևել կատարողականի կատարմանը և պատրաստի արտադրանքի որակին
  • Իրականացնել պաշտոնից բխող այլ գործառույթներ

Պահանջներ

  • Արտադրական ոլորտում ղեկավար պաշտոնում աշխատանքային փորձ /ոսկերչական ոլորտում ղեկավարի փորձը կդիտվի որպես առավելություն/
  • Արտադրական գործընթացի կազմակերպման հմտություններ
  • Պատասխանատվության բարձր զգացում, ազնվություն, պարտաճանաչ մոտեցում աշխատանքին
  • Արագ կողմնորոշվելու և ինքնուրույն աշխատելու ունակություն
  • Բարձրագույն կրթությունը ցանկալի է

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ՝ Երկուշաբթի-ուրբաթ 09։00-18։00
Աշխատավայր՝ Շենգավիթ, Սմբատ Զորավար փ, 11/3 (Երևան տոնավաճառի չինական մասնաշենք)

Աշխատանքին դիմելու համար ինքնակենսագրական ուղարկել նշված էլեկտրոնային հասցեին՝ Թեմա դաշտում նշելով «Արտադրամասի ղեկավար»։

Company օverview
address
Address
ՀՀ, ք. Երևան, 0026, Շենգավիթ, Սմբատ Զորավար փ, 11/3
address
Number of employees
151-500
Phone
Phone
37498925999

Երևանի Ոսկերչական Ֆաբրիկա սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հիմնադրվել է 2021թ։ Ընկերությունը զբաղվում է թանկարժեք մետաղյա զարդերի արտադրությամբ և վաճառքով։ Ներդրվել են մինչև այժմ ՀՀ-ում կիրառություն չունեցող առաջավոր տեխնոլոգիական ցիկլեր, մասնավորապես ռոդիումի սուլֆատի սինթեզը, որը թույլ է տալիս արտադրել բարձրակարգ ոսկերչական իրեր։ Տարածաշրջանի համար բացառիկ տեխնոլոգիաները, ինչպիսիք են Fasti, Sisma, Steel 1 և այլ հայտնի իտալական հաստոցները, նպաստում են որակյալ զարդերի արտադրությանը՝ դրանով նվազեցնելով ներմուծման ծավալները և ավելացնելով ու զարգացնելով հայկական արտադրանքը։ Ընկերության պրոդուկտը հիմնականում արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, Մեծ Բրիտանիա, Արաբական Միացյալ Էմիրություններ։
Ընկերությունը մեծ ներդրում է ունեցել նաև մարդկային կապիտալի զարգացման մեջ․ մինչ օրս ստեղծել է առավել քան 160 աշխատատեղ, և դեռ սպասվում են համալրումներ։ Ֆաբրիկան բացի աշխատատեղեր ստեղծելուց ապահովում է իր մասնագետների բարձրակարգ վերապատրաստումը եվրոպական առաջատար երկրներում։
Երևանի Ոսկերչական Ֆաբրիկան պլանավորում է ընդլայնել իր գործունեությունը ինչպես արտասահմանյան մի շարք երկրներում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում։

See more
Benefits
Corporate events
Corporate events
Business trips
Business trips
Training program adroad
Training program adroad
Free parking
Free parking
No dress code
No dress code

Spread the word! Share this job on social media