Արտադրամասի աշխատակից
Sis Natural CJSC
Նկարագրություն
«ՍԻՍ Նատուրալ» ընկերությունը հրավիրում է համագործակցության արտադրամասի աշխատակցի՝ արտադրական գործընթացներին մասնակցելու նպատակով։ Աշխատակիցը պատասխանատու է լինելու արտադրանքի պատշաճ փաթեթավորման, տեսակավորման և սահմանված չափանիշների պահպանման համար։ Պաշտոնը պահանջում է բարձր պատասխանատվություն, ուշադրություն մանրուքների նկատմամբ և թիմային աշխատանքի կարողություն։ Աշխատավարձը հաշվարկվում է գործավարձային հիմունքներով՝ կախված կատարված աշխատանքի ծավալից։
Պարտականություններ
- Արտադրանքի փաթեթավորում ըստ սահմանված չափանիշների
- Պիտակավորում և տեսակավորում
- Արտադրամասում կարգուկանոնի պահպանում
- Աշխատանք արտադրական գծի վրա
- Անհրաժեշտության դեպքում՝ ղեկավարի հանձնարարությունների կատարում
Պահանջներ
- Պատասխանատվության բարձր զգացում
- Արագաշարժություն և ուշադիրություն
- Թիմում աշխատելու կարողություն
- Աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
«ՍԻՍ Նատուրալ» ընկերությունը հիմնադրվել է 1999թ.-ին: Այն մասնագիտացված է հյութերի, մրգային և բանջարեղենային պահածոների արտադրության մեջ: Հանդիսանալով ամենամեծ հյութ արտադրողը Հայաստանում՝ մեր ընկերությունը արտադրում է սպառողների շրջանում հայտնի այնպիսի ապրանքատեսակներ, ինչպիսիք են Yan-ը, Yan Organic-ը , Yan Sparkling-ը, SIS-ը, Siya-ն: Մեր նպատակն է բավարարել բոլոր սպառողական խմբերի պահանջները, ուստի արտադրված ապրանքատեսակներից յուրաքանչյուրը կենտրոնացված է առանձին թիրախային խմբերի վրա: Մեր տեսականուն կարող եք ծանոթանալ ԱՐՏԱԴՐԱՆՔ բաժնում: