Արտադրական հոսքագծի օպերատորներ (ապակու կտրման, մշակման և թրծման ուղղություններով)
Steko
Նկարագրություն
«Steko» ընկերությունն ընդլայնում է արտադրական թիմը և հրավիրում է աշխատանքի արտադրական հոսքագծի օպերատորների՝ ապակու մշակման հետևյալ ուղղություններով.
-
Ապակու կտրման օպերատոր
-
Ապակու մշակման օպերատոր
-
Ապակու թրծման օպերատոր
Պարտականություններ
- Կախված հաստիքից՝ իրականացնել ապակու կտրման, մշակման կամ թրծման աշխատանքներ՝ համապատասխան հաստոցներով։
- Մշտապես հետևել հաստոցների տեխնիկական վիճակին և ապահովել դրանց անխափան աշխատանքը։
- Խստորեն հետևել ընկերության կողմից հաստատված աշխատանքային կանոնակարգերին, որակի չափորոշիչներին և տեխնիկական առաջադրանքներին։
- Գործընկերների հետ արդյունավետ հաղորդակցվելու ունակություն:
Պահանջներ
- Բազային մաթեմատիկական գիտելիքներ՝ հաշվարկներ և չափագրումներ կատարելու համար:
- Արտադրական հաստոցների աշխատանքային սկզբունքների և դրանց շահագործման կանոնների տիրապետում:
- Տեխնիկական առաջադրանքներին և գծագրերին համապատասխան ճշգրիտ աշխատանքի կատարում:
- Սարքավորումների անվտանգ շահագործման և արտադրանքի որակի նկատմամբ բարձր պատասխանատվություն:
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները կամ զանգահարել 033505027 հեռախոսահամարին։
«ՍՏԵԿՈ» ընկերությունն արդեն քսան տարուց ավել է, ինչ հայկակական շուկայում ապակու վերամշակմամբ զբաղվող ընկերությունների մեջ առաջատարներից մեկն է:
«ՍՏԵԿՈ» ընկերությունն իրենից ներկայացնում է մի շարք արտադրամասերից բաղկացած համալիր, որտեղ յուրաքանչյուր փուլ իրականացվում է տարիների փորձով կոփված անձնակազմի կողմից, իսկ ներմուծման հարուստ փորձի արդյունքում հաստատվել են ամուր գործնական կապեր արտասահմանում գտնվող մի շարք գործարանների հետ: Այս ամենի շնորհիվ «ՍՏԵԿՈ» ընկերությունն այսօր վստահորեն իր հաճախորդներին է առաջարկում բարձրաճաշակ և որակյալ արտադրանք: