
Արտադրական բլոկի Ղեկավար
Decora
Industry:
Production, Operations, Executive, Upper Management
Deadline:
3/9/2024
City:
Yerevan
Employment type:
Full Time
Work experience:
Senior
Նկարագրություն
«Դեկորա Գրուպ» Ընկերությունը աշխատանքի է հրավիրում տեքստիլի, կահույքի և այլ արտադրության ոլորտներում փորձ ունեցող Ղեկավարի, ով կստանձնի Ընկերության արտադրական զարգացող բլոկի կառավարումը։
Աշխատանքային գրաֆիկը՝ 6-օրյա աշխատանքային շաբաթ։
Պարտականություններ
- Կազմակերպել և վերահսկել արտադրական գործընթացի պատշաճ իրականացումը։
- Համակարգել և վերահսկել արտադրամասի աշխատակիցների բնականոն աշխատանքը։
- Նախաձեռնել և ներդնել արտադրամասի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը նպաստող ընթացակարգեր։
- Մշակել նոր տեխնոլոգիաների ներդրման համակարգեր։
- Հետևել արտադրանքի բարձր որակի ապահովման նորմերին։
- Վերահսկել հումքի, օժանդակ նյութերի, պատրաստի արտադրանքի ընդունման, պահպանման, տեղափոխման և հանձնման գործընթացները։
- Հետևել աշխատանքային անվտանգության կանոնների պահպանմանը։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն տեխնիկական, տնտեսագիտական կամ ճարտարագիտական ոլորտներում,
- 5+ տարվա աշխատանքային փորձ արտադրական ոլորտում,
- 3+ տարվա աշխատանքային փորձ ղեկավարի պաշտոնում,
- Տեքստիլի, կահույքի և այլ արտադրության ոլորտներում ունեցած փորձը կդիտվի որպես առավելություն,
- Ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Համակարգչային գիտելիքներ, 1C ծրագրի իմացությունը ցանկալի է,
- Կազմակերպչական և ղեկավարման հմտություններ,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Ճշտապահություն և ազնվություն,
- Հաղորդակցման հմտություններ,
- Թիմում աշխատելու ունակություն։
Company օverview
Benefits
Corporate events
Reward system
Personal accident, death, illness insurance
Trainings