Get our free app. It won't take up space on your device

Արտադրական բաժնի ղեկավար

ATENK LLC

Location: Nor Hachn
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Senior
Industry: Production, Operations, Project, Product Management
Deadline:
10/14/2026

Նկարագրություն

Աթենք ընկերությունը հայտարարում է մրցույթ՝ Արտադրական բաժնի ղեկավար թափուր աշխատատեղի համար: Արտադրական բաժնի ղեկավարը պատասխանատու կլինի Գետամեջում արտադրական հինգ ենթաբաժինների գործընթացների կազմակերպման, պլանավորման և վերահսկման համար:

Պարտականություններ

  • Արտադրական տեղամասերի աշխատանքի պլանավորում և վերահսկում,
  • Խնդիրների սահմանում, արտադրական առաջադրանքների և պլանների կատարման վերահսկում,
  • Արտադրական տեղամասերի աշխատակիցների աշխատանքի նորմավորում,
  • Համագործակցություն տեղամասի ղեկավարների հետ, խնդիրների լուծման մեխանիզմների մշակում և ներդրում,
  • Արտադրական գործընթացների օպտիմալացում, խոտանի նվազեցման ուղիների մշակում,
  • Նյութատեխնիկական բազայի պլանավորում, քանակական և որակական խնդիրների լուծում,
  • Պատվերների՝ ժամանակին արտադրելու վերահսկողություն,
  • Արտադրության անխափան աշխատանքի ապահովում,
  • Կոնֆլիկտային իրավիճակների կարգավորում,
  • Հաշվետությունների կազմում և ներկայացում,
  • Աշխատանքային անվտանգության կանոնների պահպանում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (տնտեսագիտության, կառավարման կամ տեխնոլոգիական ոլորտներում),
  • Ղեկավարման առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ արտադրական ոլորտում,
  • Առնվազն 100 աշխատակցի ղեկավարման փորձ,
  • Համակարգչային գիտելիքներ, մասնավորապես` MS Excel ծրագրի իմացություն,
  • Զարգացած վերլուծական միտք և նախաձեռնողականություն,
  • Նոր գիտելիքներ ձեռք բերելու պատրաստակամություն,
  • Կազմակերպչական գերազանց հմտություններ,
  • Օտար լեզուների իմացություն։
Company օverview
address
Address
Ավան, Մարշալ Բաբաջանյան 21/5
address
Number of employees
1001+
Phone
Phone
060434303
  • Հիմադրում: «Աթենք» ընկերությունը հիմնադրվել է 1993 թ.-ին։
  • Նոր սեփականատերեր և խոշոր ներդրումներ: 2009 թ.-ին ընկերությունը ձեռք են բերում Ադամյան եղբայրները: Շնորհիվ խոշոր ներդրումների իրականացվում է գործարանի ամբողջական տեխնիկական վերազինում եվրոպական արտադրության ժամանակակից սարքավորումներով, ինչը զգալիորեն ավելացնում է արտադրական հզորությունները:
  • Կիսապատրաստվածքի գործարանի առանձնացում: 2015 թ.-ից «Աթենք» ընկերությունն ընդլայնում է կիսապատրաստվածքի արտադրության ծավալները՝ սպառողին առաջարկելով լայն և բազմազան տեսականի:
  • Որակ և անվտանգություն: «Աթենքը» համագործակցում է հայաստանյան և արտասահմանյան խոշոր մատակարարների հետ` արտադրության մեջ կիրառելով բարձրորակ հումք: Ընկերությունը կառավարում է հումքի մատակարարումից մինչև պատրաստի արտադրանքը վաճառքի կետ հասցնելու ամբողջ գործընթացը: Գործարանն ունի սեփական լաբորատորիա, ինչը թույլ է տալիս վերահսկել ապրանքի որակն արտադրության բոլոր փուլերում:
  • Շուկայի առաջատար Ընկերություն: Շնորհիվ բարձրորակ արտադրանքի բազմազանության և հաճախորդամետ քաղաքականության «Աթենք»-ը շուկայի բացարձակ առաջատարն է:
    Արդեն երկար տարիներ «Աթենք» ընկերությունը ՀՀ 100 խոշոր հարկատուների ցանկում է:
  • Խոշոր արտադրական համալիրի կառուցում և զարգացման նոր հայեցակարգեր: 2025 թ․֊ին Ընկերությունը գործարկում է օրական շուրջ 120 տոննա արտադրողականությամբ, ISO ստանդարտներին համապատասխանող նոր արտադրական համալիր, որը ներառում է միջազգային նորմերով կառուցված մսամթերքի գործարան, սառնարանային տնտեսություն, վարչական, տնտեսական և ինժեներական մասնաշենքեր, ինչպես նաև հարակից տարածքներում լինելու են կանաչապատ գոտիներ: Համալիրը ոչ միայն մեր Ընկերությանը, այլև մեր երկրի և ողջ տարածաշրջանի մսամթերքի շուկային նոր շունչ է հաղորդելու։
  • ՀՀ֊ում մսամթերքի մասնագիտացված ֆիրմային խանութների ամենամեծ ցանց: Աթենք» ընկերությունն ունի 37 ֆիրմային խանութ Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում:
  • Մարդկային կապիտալ: «Աթենք» ընկերության կայուն զարգացման ուղու և կերտվող պատմության կարևորագույն գործոնը պրոֆեսիոնալ և գործին նվիրված թիմն է, հմուտ ու փորձառու մասնագետները, բանիմաց աշխատակիցները: Այսօր ընկերությունն ունի շուրջ 1700 աշխատակից, և այս թիվն աճում է ամեն ամիս:
See more
Benefits
Corporate events
Corporate events
Free meals
Free meals
Reward system
Reward system
Trainings
Trainings
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media