Art Director
Ararat Coffee
Նկարագրություն
Art Director-ը պատասխանատու է ընկերության կամ նախագծի վիզուալ ուղղության համար՝ ապահովելով ստեղծագործական գաղափարների գեղարվեստական իրականացումը։ Նա մշակում և վերահսկում է բոլոր վիզուալ տարրերի (դիզայն, գովազդային նյութեր, բովանդակություն, փաթեթավորում, լուսանկարներ, տեսանյութեր և այլն) որակը, համահունչ բրենդի ռազմավարությանը և հաղորդակցման ոճին։
Պարտականություններ
- Վիզուալ ռազմավարություն և ստեղծագործական ուղղություն,
- Մշակել և իրականացնել նախագծերի վիզուալ կոնցեպտները՝ համաձայն բրենդի ռազմավարության,
- Առաջարկել նորարարական լուծումներ՝ բրենդի ճանաչելիությունը բարձրացնելու համար,
- Համագործակցել creative director-ի, brand strategist-ի և copywriter-ի հետ՝ ամբողջական բովանդակության ձևավորման նպատակով,
- Վերահսկել գրաֆիկական և վիզուալ նյութերի պատրաստման բոլոր փուլերը։
Պահանջներ
- Բարձր գեղագիտական ճաշակ և ստեղծագործական մտածողություն,
- Հստակ պատկերացում վիզուալ կոմպոզիցիայի, գունային ներդաշնակության և տիպոգրաֆիայի վերաբերյալ,
- Ուշադրություն մանրուքների նկատմամբ և ժամանակի արդյունավետ կառավարում,
- Հմտություն տարբեր դիզայն հարթակներում աշխատելու (թվային, տպագիր, սոցիալական մեդիա, փաթեթավորում և այլն),
- Առնվազն 3–5 տարվա փորձ որպես designer / senior designer / art director։
Հավելյալ նշումներ
- Տիրապետում Adobe Creative Suite ծրագրերին՝ Photoshop, Illustrator, InDesign, After Effects, Premiere Pro,
- Ցանկալի է գիտելիք Figma, Canva, կամ Sketch հարթակների վերաբերյալ,
- Հասկանալ պրինտ և թվային արտադրության տեխնիկական առանձնահատկությունները։