
Առևտրի ներկայացուցիչ /պրեսելեր/ (ք․Կապան)
ARGE BUSINESS LLC
Նկարագրություն
ԱՌԳԵ Բիզնես ընկերությունն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է ակտիվ, նպատակասլաց և հաղորդակցման գերազանց հմտություններով Առևտրի ներկայացուցչի:
Պարտականություններ
- Տարածքում առկա հաճախորդների հետ համագործակցության ապահովում (նոր հաճախորդների ներգրավում),
- Տարածքում առկա հաճախորդների մոտ ամբողջական տեսականու դիստրիբյուցիայի ապահովում,
- Հաճախորդների հետ գործարար հարաբերությունների հաստատում և պահպանում,
- Տարածքում առկա հաճախորդների մոտ ապրանքատեսակների առավելապես որակյալ ցուցադրության ապահովում,
- Հաճախորդից դրամական միջոցներ ընդունելու դեպքում համապատասխան ֆինանսական փաստաթղթերի լրացում և վճարման համար նախատեսված հաստատությունում վճարման կատարում,
- Վաճառակետերում գովազդային նյութերի առավել արդյունավետ օգտագործում և ստենդերի տեղադրում (ինչպես նաև հավելյալ ցուցադրություն)։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում,
- Հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություններ,
- Արդյունավետ թիմային աշխատանքի և ժամանակի կառավարման հմտություններ,
- Հայերենի և ռուսերենի իմացություն,
- B կարգի վարորդական վկայական (մեխանիկական),
- Համակարգչային տարրական գիտելիքներ։
Հավելյալ նշումներ
«ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ» ՍՊԸ-ն հանդիսանում է Պրոկտեր ընդ Գեմբլ ընկերության պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում։
Արտոնությունների փաթեթ
- Բժշկական ապահովագրություն,
- Կորպորատիվ միջոցառումներ,
- Նվերներ տոների կապակցությամբ,
- Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 09։00-18։00։
ԱՌԳԵ Բիզնես ՍՊԸ-ն հանդիսանում է Պրոկտեր ընդ Գեմբլ ընկերության պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում: Կազմակերպությունը ներմուծում է ճանաչված մի շարք բրենդեր, ինչպիսիք են Ariel,Tide, Pampers, Duracell, Blend-a-med, Fairy, Gillette, Head & Shoulders և այլն: