Առևտրի ներկայացուցիչ (պրեսելեր)
ARGE BUSINESS LLC
Նկարագրություն
«ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ» ՍՊԸ-ն հանդիսանում է Պրոկտեր ընդ Գեմբլ ընկերության պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում։
Պարտականություններ
- Տարածքում առկա հաճախորդների հետ համագործակցության ապահովում (նոր հաճախորդների ներգրավում),
- Տարածքում առկա հաճախորդների մոտ ամբողջական տեսականու դիստրիբուցիայի ապահովում,
- Հաճախորդների հետ գործարար հարաբերությունների հաստատում և պահպանում,
- Տարածքում առկա հաճախորդների մոտ ապրանքատեսակների առավելապես որակյալ ցուցադրության ապահովում,
- Վաճառքի կետերի դարակներում ապրանքի առավելապես որակյալ տեղադրման ապահովում,
- Հաճախորդից դրամական միջոցներ ընդունելու դեպքում համապատասխան ֆինանսական փաստաթղթերի լրացում և վճարման համար նախատեսված հաստատությունում վճարման կատարում,
- Վաճառքի կետերում գովազդային նյութերի առավել արդյունավետ օգտագործում և ստենդերի տեղադրում (ինչպես նաև հավելյալ ցուցադրություն),
- Ընկերության ներքին կանոնների պահպանում:
Պահանջներ
- Աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում
- Հաղորդակցության գերազանց հմտություններ
- Բարձրագույն կրթություն
- Հայերենի և ռուսերենի իմացություն
- B կարգի վարորդական վկայական (մեխանիկական)
- Համակարգչի տարրական գիտելիքներ
Հավելյալ նշումներ
«ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ» ՍՊԸ-ն հանդիսանում է Պրոկտեր ընդ Գեմբլ ընկերության պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում։
Աշխատանքային ժամերն են՝ Երկ-Ուրբ, 09։00-18։00
Արտոնությունների փաթեթ`
- ԲԺՇԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
- ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
- ՆՎԵՐՆԵՐ ՏՈՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
- ՎՃԱՐՈՎԻ ՀԱՎԵԼՅԱԼ ՈՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐ
«ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ» ՍՊԸ-ն հանդիսանում է մի շարք համաշխարհային առաջատար բրենդների՝ այդ թվում Procter & Gamble, Duracell, Wella, Clipper, Kamill, Reggia, Lorado, Del Monte, Cargill և այլնի պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանի Հանրապետությունում։
Հիմնադրված լինելով 2006 թվականին` մենք հետևողականորեն ապահովում ենք բարձրորակ ապրանքների ներմուծում և վաճառք՝ առաջարկելով հուսալի սպասարկում և ստեղծելով երկարաժամկետ գործընկերային հարաբերություններ։ Այսօր «ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ»-ը հանդիսանում է Հայաստանի խոշոր հարկատուներից մեկը՝ զգալի ներդրում ունենալով երկրի տնտեսության զարգացման գործում։
Մեր պորտֆոլիոն ներառում է ավելի քան 50 բարձրակարգ և վստահելի բրենդ, որոնք ներկայացված են աշխարհի տարբեր անկյուններից։ Ընկերությունը կառուցել է իր բիզնեսը վստահելիության, գործընկերության և նորարարության վրա՝ ձեռք բերելով առաջատարի և պատասխանատու գործընկերոջ համբավ։
Մեր առաքելությունն է՝ ապահովել բարձրորակ ապրանքների մատչելիություն հայաստանյան շուկային՝ ձևավորելով երկարատև, փոխշահավետ հարաբերություններ մեր գործընկերների և հաճախորդների հետ։