Արևային տեխնոլոգիաների վաճառքի մասնագետ «ՀՀ մարզեր և Երևան»
AREX Co
Նկարագրություն
Նոր գործընկերների/ հաճախորդների ներգրավում, մշտական լավ գործընկերային հարաբերությունների ձևավորում և պահպանում:
Կդիտարկվեն այն կոմպետենտ թեկնածուները, ովքեր ուզում են և պատրաստ են աշխատել համակարգված գործընթացներով, ցանկանում են աշխատել մեծ գումարներ, պատրաստ են սովորել և ցանկանում են զարգացնել Հայաստանում արևային տեխնոլոգիաների ոլորտը:
Պարտականություններ
- Պոտենցիալ գնորդների հասցեներ այցելություն, չափագրությունների, անհրաժեշտ խորհրդատվության տրամադրում,
- Գործարքների իրականացան համար անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրում,
- Գործարքների իրականացման մինչև վերջնական փուլը հետևողականություն և առաջացած խնդիրների լուծման կազմակերպում,
- Շուկայի ուսումնասիրության տվյալների հիման վրա, Ընկերության պրոդուկտների առաջխաղացման հնարավորությունների բացահայտում/ առաջարկությունների ներկայացում, դրա ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների պլանավորում և իրականացում,
- Գործընկերների հետ ֆինանսկան պայմանավորվածությունների ձեռքբերում ըստ Ընկերությունում հաստատված քաղաքականության, ըստ դրա ֆինանսական հարցերի կարգավորում,
- Վաճառքի ծավալների ավելացում, վաճառքի ցուցանիշների մասով հաշվետվությունների ներկայացում ղեկավարությանը։
Պահանջներ
- Վաճառքի հմտություններ,
- Ազատ և գրագետ բանավոր խոսք,
- Մեքենայի առկայությունը պարտադիր է:
Կարող են դիմել նաև
- Վերջին կուրսի ուսանողները,
- Մարզերի բնակիչները` ովքեր ցանկանում են իրենց տարածքում աշխատել և զարգացնել ոլորտը:
Հավելյալ նշումներ
Տեխնիկական գիտելիքների ուսուցումը իրականացվում է մեր պրոֆեսիոնալ թիմի կողմից, ուստի եթե հետաքրքրված եք և պատրաստ եք սովորել, սկսել կարիերան մեզ մոտ` սիրով կսպասենք Ձեր CV-ներին:
Հավաստիանալու համար, որ թեկնածուն ամբողջությամբ կարդացել է աշխատանքի հայտարարության բովանդակությունը, պետք է ինքնակենսագրականը ուղարկելիս հաստիքի անվան կողքին գրել հետևյալ կոդը՝ 777:
«AREX Co» Ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին։ Նպատակ ունենալով զբաղեցնել մրցակցային տեղ հայկական և միջազգային շուկաներում` մեր ընկերությունն արտադրում է շինարարական աշխատանքների և ինտերիերի ապահովման համար անհրաժեշտ բարձրորակ և գրավիչ արտադրանք՝ բարձրորակ կահույք, դռներ և պատուհաններ, ինչպես նաև տարբեր շինաշխատանքներում կիրառվող խողովակներ, մետաղյա կոնստրուկցիաներ։ Կիրառվող բարձրակարգ հումքով և արհեստավարժ մոտեցմամբ արտադրված արտադրանքը հավանության է արժանացել սպառողների կողմից։ «AREX Co»-ն առաջնորդվում է կորպորատիվ կառավարման բարձր ստանդարտներով և կարևորում է պրոֆեսիոնալ թիմի դերը բիզնեսի բոլոր գործընթացներում: Ընկերությունում ստեղծված են լավագույն և անվտանգ աշխատանքային պայմանները, աշխատողների համար ապահովված են` մրցունակ աշխատավարձեր, մասնագիտական աճ և զարգացում։