Արևային կայանների տեղադրման և սպասարկման մասնագետ
Green Power LLC
Պարտականություններ
- Իրականացնել չափումներ աշխատանքային տարածքում
- Տեղադրել արևային համակարգեր, ինչպես նաև իրականացնել նորոգման աշխատանքներ
- Կրել պատասխանատվություն կատարած աշխատանքների տեխնիկական մասով
- Աշխատանքային անհրաժեշտությունից բխող այլ պարտականություններ
Պահանջներ
- Տեխնիկական կրթություն
- Համապատասխան աշխատանքային փորձ
- Պատասխանատվության բարձր զգացում
- Բարձրության վրա ապահով աշխատելու ունակություն
- Արագ կողմնորոշվելու հմտություններ
- Սեփական մեքենայի առկայություն (ցանկալի է)
Գրին Փաուեր ընկերությունը գործունեություն է ծավալում վերականգնվող էներգետիկայի ոլորտում և իր հաճախորդներին առաջարկում է արևային ֆոտոէլեկտրական համակարգերի, ջրատաքացուցիչների վաճառք և տեղադրում ` նախատեսված բնակելի, կոմերցիոն և արտադրական մասշտաբների ծրագրերի համար, ինչպես նաև տեխնիկական և շինարարական նոր լուծումներ արևային էներգետիկայի և էներգախնայողության ոլորտում: Իրականացնում է`տեղազննում, նախագծում, անվճար տեխնիկական խորհդատվություն, երաշխիքային և հետ երաշխիքային սպասարկում, համակարգի ավտոմատացում: