Արդուկման մասնագետ
MAQOOR
Նկարագրություն
MAQOOR-ը փնտրում է արդուկման մասնագետի։
MAQOOR Dry Cleaning քիմմաքրման ծառայությունների ցանցը աշխատանքի է հրավիրում արդուկման մասնագետի:
- Աշխատավայր՝ Սայաթ-Նովա պողոտա
- Աշխատանքային ժամեր՝ 18:00–24:00
- Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի–շաբաթ
- Հանգստյան օր՝ կիրակի
- Երեկոյան ճանապարհածախսը՝ հոգում է կազմակերպությունը
Եթե հետաքրքրված եք աշխատանքով, կարող եք կապ հաստատել մեզ հետ։
Պարտականություններ
- Հագուստի և տեքստիլ իրերի որակյալ արդուկում
- Արդուկման ճիշտ տեխնոլոգիայի ընտրություն՝ ըստ գործվածքի տեսակի
- Պատրաստի արտադրանքի արտաքին տեսքի և որակի ստուգում
- Աշխատանքային տարածքի մաքրության և կարգուկանոնի պահպանում
- Աշխատանքային սարքավորումների ճիշտ և անվտանգ օգտագործում
- Պատվերների ժամանակին և պատասխանատու կատարում
Պահանջներ
- Աշխատասիրություն և պատասխանատվության բարձր զգացում
- Ուշադրություն մանրուքների նկատմամբ
- Կոկիկություն և մաքրասիրություն
- Արագ և որակով աշխատելու ունակություն
- Կարգապահություն և թիմում աշխատելու կարողություն
- Նմանատիպ աշխատանքային փորձը ցանկալի է, բայց պարտադիր չէ
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային գրաֆիկը՝ երկուշաբթիից շաբաթ, 18:00–24:00
- Կիրակին՝ հանգստյան օր
- Երեկոյան ժամերին տուն վերադառնալու ճանապարհածախսը հոգում է կազմակերպությունը
- Աշխատանքը մշտական է և նախատեսված է երկարաժամկետ համագործակցության համար
- Աշխատավայր՝ Սայաթ-Նովա պողոտա
- Դիմելու համար անհրաժեշտ է կապ հաստատել 043090136
Maqoor-ը չոր մաքրման ծառայությունների կենտրոն է, որն առաջարկում է բարձրորակ և հարմարավետ մաքրման ծառայություններ, անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին:
Մասնագիտացված մաքրման ծառայություններ են՝
- նուրբ գործվածքների մաքրում,
- բծերի հեռացում,
- կոշիկ, կաշվե իրերի մաքրում,
- արդուկում
Maqoor-ի կարևորագույն առավելություններից է էկոլոգիապես մաքուր մաքրման գործելակերպը. Ընկերությունն օգտագործում է ջրի զտման էկո համակարգ՝ ապահովելով հաճախորդների հագուստի մաքրումը՝ առանց շրջակա միջավայրին կամ առողջությանը վնաս պատճառելու։
Maqoor-ը պատրաստ է թեթևացնել ձեր առօրյա հոգսերը։