
Առաքումները համակարգող աշխատակից
Narsan LLC
Նկարագրություն
Նարսան ընկերությունը մշտական աշխատանքի է հրավիրում աշխատակցի՝ առաքման գործընթացի կազմակերպման համար։
Ընկերությունը զբաղվում է տարատեսակ շինարարական ապրանքների արտադրությամբ և վաճառքով։
Պարտականություններ
- Կազմակերպել պատվերների առաքման գործընթացը,
- Մեքենաների տարողունակությունից և առաքման ուղղությունից կախված բաշխել ստացված պատվերները վարորդների միջև,
- Հաճախորդների հետ համաձայնեցնել առաքման օրը և ժամը,
- Վարորդներին տալ անհրաժեշտ փաստաթղթերը,
- ՀԴՄ կամ հաշիվ-ապրանքագրի տրամադրում,
- Գումարի մուտք դրամարկղ,
- Ընթացիկ այլ գործառույթներ,
Պահանջներ
- Աշխատանքային փորձ լոգիստիկ ոլորտում,
- Ճշտապահություն, ազնվություն, ոչ կոնֆլիկտային բնավորություն,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Համակագչից օգտվելու ունակություն,
- Սովորելու ցանկություն,
- 1C ծրագրի իմացությունը ցանկալի է։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր՝ երկուշաբթիից շաբաթ։
Աշխատավայրը՝ ք․ Երևան, Շենգավիթ, Հրանտ Վարդանյան 7։
Հիմնադրվելով 2003թ.-ին Նարսան ՍՊԸ-ն հանդիսանում է ցինկապատ, ցինկապատ պոլիմերային ծածկույթով, հարթ և ձևավոր թիթեղների, մետաղական կղմինդրերի, տանիքի համալրող դետալների, եվրո դռների և պատուհաննեի, ալյումինե պաշտպանիչ շերտավարագույրների, գիպսաստվարաթղթե սալերի պրոֆիլների և այլ շինարարական ապրանքների արտադրության առաջատար ընկերությունը տեղական շուկայում, և շնորհիվ առաջարկվող ապրանքների բարձր որակի և գնային ճկուն քաղաքականության ձեռք է բերել մեծ ճանաչում: Մեծ ներդրումների և ջանքերի շնորհիվ Նարսան ընկերությունը տարեցտարի ընդլայնում է իր արտադրությունը և համալրում է գործարանը նոր հաստոցներով: Նարսան ընկերության նպատակն է բարձրորակ և մատչելի արտադրանքով ապահովելը սպառողին: