Առաքման օպերատոր
Foodpark By Downtown
Նկարագրություն
Foodpark by Downtown ֆուդկորտ/ռեստորանը հրավիրում է աշխատանքի առաքման օպերատորների։
Նախընտրելի թեկնածուն կլինի.
- Ժպիտով,
- Արագաշարժ,
- Հավեսով,
- Հաճախորդներին մոտիվացնող,
- Հաճախորդներին ստույգ տեղեկատվություն ներկայացնող։
Մենք ապահովում ենք՝
- Էսթետիկ,ոգեշնչող և հարմարավետ աշխատանքային միջավայր
- Ընկերական,աջակցող թիմ
- Երեկոյան հերթափոխին տուն ճանապարհում,
- Տարբեր հյուրասիրություններ,
- Նվերներ հատուկ օրերի կապակցությամբ,
- Տարբեր կորպորատիվ և թիմբիլդինգային միջոցառումներ,
Պարտականություններ
- Պատասխանել առաքման հետ կապված զանգերին,
- Պատվերը փոխանցել համապատասխան բաժին։
Անհրաժեշտ որակավորումներ
- Սպասարկման ոլորտում առաքման օպերատորի աշխատանքային փորձ,
- Բարձրագույն կրթությունը ցանկալի է
- Հայերենի, ռուսերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։
Հմտություններ
- Հաճախորդի հետ շփման հմտություններ,
- Ճշտապահություն,
- Արագաշարժություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6-օրյա, 9։00_17:00,17:00_23:00,Տուն ճանապարհելը կազմակերպում է Կազմակերպությունը,Հանգաստյան օր՝ կամ շաբաթ,կամ կիրակի:
«Դիջիֆուդ» ընկերությունը հանրային սննդի ծառայություն մատուցող կազմակերպություն է,ապրանքային նշանն է՝ Foodpark by Downtown:Ֆուդպարկի անչափ համեղ և եզակի կերակրատեսակներին կարող եք ծանոթանալ,այցելելով ք.Երևան,Իսակով 11, Foodpark by Downtown:Մեր մոտ կարող եք այցելել ինչպես համեղ նախաճաշելու,այնպես էլ աշխատանքային ընդմիջումն իրականացնելու,և երեկոյան մեր բազմատեսակ կերակրատեսակները վայելել ընտանեկան ընթրիք կազմակերպլու միջոցով,մեր ջերմ և հանգիստ միջավայրում: Մեր գեղեցիկ կահավորված,եզակի ինտերիերով հագեցած սրահում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ,հավաքույթներ,կորպորատիվներ,ընտանեկան ընթրիքներ,գործնական ընթրիքներ,կոնֆերանսներ :Ռեստորանում կազմակերպվում են նաև ծննդյան տոներ,հավաքույթներ՝հաճախորդի նախընտրած ֆորմատով:Ֆուդպարկը տանիքում ունի նաև բացօթյա դաշտ,որտեղ նույնպես կազմակերպվում են համերգներ, տարբեր տիպի միջոցառումներ,սպորտային խաղեր և այլն:
Մեր կարևորագույն արժեքն է մարդկային ռեսուրսը:Առաջնորդվում ենք այս լոզունգով՝երջանիկ աշխատակից,երջանիկ հաճախորդ:Մեր համար շատ կարևոր է առողջ մթնոլորտն ու թիմային աշխատանքը:Մեր գերնպատակն է հասնել հաջողության մեր աշխատակիցների շնորհիվ,ովքեր ստեղծում են ոգևորիչ թիմային ոգի և անքակտելի կապ հաճախորդների ու մեր միջև:Մեր լավագույն թիմի շնորհիվ մենք ձգտում ենք ներգրավել հնարավորինս ավելի շատ հաճախորդներ,ովքեր կհայտնեն մեզ միայն իրենց գոհունակությունը: