
Առաքման բաժնի պետ
Mix Group
Նկարագրություն
Ընկերությունն աշխատանքի է հրավիրում ստեղծարար ունակություններով Առաքման բաժնի պետ:
Պարտականություններ
- Առաքման մեքենաների երթերի պլանավորում.
- Առաքման փաստաթղթերի պատշաճ պատրաստում և տրամադրում.
- Պահեստից բեռնվող ապրանքների համար անհրաժեշտ գործընթացների կազմակերպում և հսկողություն.
- Նշված տարածքներում կատարել հարցումներ ապրանքանիշի և առաքման որակի վերաբերյալ.
- Պատրաստել առաքման վերաբերյալ համապատասխան հաշվետվություններ:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն.
- Առաքման ոլորտում նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ.
- Համակարգչային բավարար գիտելիքներ.
- Կազմակերպչական մեծ ջիղ.
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր՝ Վեցօրյա, կիրակի հանգիստ
Աշխատանքային ժամեր՝ 09:00-ից մինչև 19;00:
«Միքս Փեինթս» ՍՊԸ-ն հիմնադրվելով 1999թ.-ին և լինելով Հայաստանում շինանյութերի արտադրության առաջատարներից՝ զբաղվում է ջրադիսպերսիոն ներկերի, շինարարական չոր շաղախների, սալիկի սոսինձների, կապակցող նյութերի և այլ շինարարական ապրանքների արտադրությամբ: Ընկերությունը համագործակցում է տեղական ու արտասահմանյան ընկերությունների հետ, ներմուծում արտադրության համար նհրաժեշտ որակյալ հումք և սարքավորումներ: Մենք հաջողությամբ համագործակցում ենք նաև Հայաստանում շինարարության ոլորտի առաջատար ընկերությունների հետ, վայելում նրանց վստահությունը, որպես հուսալի գործընկեր:
Որակյալ հումքի, ժամանակակից գերմանական տեխնոլոգիաների, փորձառու մասնագետների, մշտական լաբորատոր վերահսկողության աշխատանքների շնորհիվ՝ ընկերությունը արդյունքում արտադրում է բարձրորակ արտադրանք: Ամեն տարի ընկերությունն ավելացնում է իր արտադրանքի տեսականին: Ընկերությունը հանդիսանում է նաև խոշոր հարկատու:
2024թ. ընկերությունը վերաբրենդավորվել է և այժմ ներկայանում է Միքս Գրուպ անվանմամբ, նոր տարբերանշանով և նորացված փաթեթավորմամբ։
Միքս Գրուպ՝ Քո լավագույն ընտրությունը