
Առաքման բաժնի օպերատոր
Dragon Garden
Նկարագրություն
Dragon Garden ռեստորանը աշխատանքի է հրավիրում առաքման բաժնի օպերատորների։
Պարտականություններ
- Պատասխանել մուտքային զանգերին
- Իրականացնել ելքային զանգեր
- Տրամադրել հաճախորդներին խորհրդատվություն
- Ընդունել առաքման առցանց ստացվող պատվերները
Պահանջներ
- Հաղորդակցման գերազանց ունակություն
- Անգլերեն, ռուսերեն լեզուների բանավոր խոսքի տիրապետում
- Արագ կողմնորոշման ունակություն
- Պատասխանատվության զգացում
- Ժամանակի կառավարման ունակություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային փորձը համապատասխան ոլորտում կդիտվի որպես առավելություն։
Բարձր եկամուտը երաշխավորված է։
Դիմել կարող եք՝ ուղարկելով ինքնակենսագրականը (CV) նշված էլ․ փոստի հասցեին։
Dragon Garden ընտանեկան ռեստորանը բացվել է 2017-ի ամռանը և միանգամից դարձել ասիական խոհանոցի ամենահայտնի կենտրոններից մեկը Երևանում: Ռեստորանում մատուցվում են չինական, ճապոնական և թաիլանդական խոհանոցների ամենահայտնի և սիրված ուտեստները, իսկ ավանդական հոթ փոթը ՀՀ է բերել հենց Dragon Garden-ը: Զգացե՛ք Ասիայի շունչը Երևանի սրտում: