Առաքման բաժնի մենեջեր
"POLKOVNIK" GROUP
Նկարագրություն
<<Հառիճ>> ռեստորանն աշխատանքի է հրավիրում առաքման բաժնի մենեջերի:
Պարտականություններ
- Առաքման բաժնի աշխատանքների կազմակերպում և համակարգում
- Առաքման օպերատորների և առաքիչների աշխատանքի վերահսկում
- Պատվերների ընդունման և առաքման գործընթացի վերահսկում
- Առաքումների ժամանակացույցի և երթուղիների համակարգում
- Առաջացող խնդիրների օպերատիվ լուծում
- Հաճախորդների սպասարկման որակի վերահսկում
- Բաժնի աշխատանքային ցուցանիշների և հաշվետվությունների վերահսկում
Պահանջներ
- Առաքման կամ ռեստորանային ոլորտում ղեկավարման փորձը պարտադիր է
- Կազմակերպչական և առաջնորդական հմտություններ
- Թիմում աշխատելու և թիմը համակարգելու կարողություն
- Արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու ունակություն
- Պատասխանատվություն, կարգապահություն և հաղորդակցման բարձր հմտություններ
- Համակարգչային ծրագրերի իմացություն Triosoft ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն
Հավելյալ նշումներ
- Աշխատավայրը՝ Թբիլիսյան խճ․ 13/6 (Շամպայնի գործարանի դիմաց)
Պոլկովնիկ Գրուպ ընկերությունը հիմնադրվել է 1996 թվականին: Հենց այդ թվականին է բացվել Պոլկովնիկի Մոտ ռեստորանի առաջին մասնաճյուղը:
Հիմնադրի կողմից հետևողական աշխատանքի շնորհիվ կարճ ժամանակահատվածում մեծ ճանաչում ձեռք բերելով, դառնալով քաղաքի ամենակոլորիտային վայրերից մեկը, Պոլկովնիկ Գրուպը ընդլայնեց իր ցանցը։ Այժմ ընկերությունը ներկայանում է սպառողին քաջածանոթ Պոլկովնիկի մոտ «Դավթաշեն», Պոլկովնիկի մոտ «Չայնի» և Հառիճ ռեստորաններով։
Հաճախորդները Պոլկովնիկ Գրուպը բնութագրում են «լեգենդ» բառով՝ մատնանշելով, որ Պոլկովնիկը այն վայրն է, որտեղ իրենք եկել են բացման օրվանից սկսած, իսկ հիմա գալիս են իրենց զավակները։ Գրուպի համար դա սկզբունքային է, քանի որ ընկերության հիմքում նույնպես ընտանիքն է, սերնդեսերունդ փոխանցվող աշխատանքը։
Պոլկովնիկ Գրուպի բոլոր ռեստորաններում զուգակցվում են հաճելի մթնոլորտն ու համեղ ուտեստները՝ ինչպես հայկական ավանդական, այնպես էլ տարածաշրջանային՝ իրենց մատուցման և պատրաստման գաղտնիքներով և առանձհատկություններով: Ուտեստների անկրկնելի համի գրավականը հայկական խոհանոցի ավանդական բաղադրատոմսն է՝ ուրույն ձեռագրով և յուրահատուկ մոտեցմամբ, փորձառու վարպետ-խոհարարները և, իհարկե, բացառապես տնական հումքի օգտագործումը։
Սննդի և սպասարկման որակի նկատմամբ հետևողական վերաբերմունքը, հոգատար և իրենց աշխատանքին նվիրված մասնագիտական թիմ ունենալը, նոր և թարմացվող նախագծերի կյանքի կոչումը առաջնահերթ է մնում Գրուպի հիմնադրման օրվանից։