
Առաքման բաժնի կառավարիչ
Buy.am
Նկարագրություն
Buy.am ընկերությունը աշխատանքի է հրավիրում Առաքման բաժնի կառավարչի (դիսպետչեր):
Պարտականություններ
- Կազմակերպել առաքման գործընթացի արդյունավետ իրականացումը;
- Ընդլայնել և զարգացնել համագործակցությունը հաճախորդների հետ;
- Կազմակերպել նոր հաճախորդների և վաճառքի կետերի ներգրավման գործընթացը;
- Հաստատել երկարաժամկետ համագործակցություն հաճախորդների հետ և տրամադրել գրավիչ կոմերցիոն առաջարկներ:
Պահանջներ
- Ք. Երևանի փողոցների գերազանց իմացություն;
- Անկաշկանդ շփվելու ունակություն;
- Պատասխանատվության զգացում;
- Արագ կողմնորոշվելու և ճնշման տակ աշխատելու ունակություն;
- Թիմում աշխատելու կարողություն։
- Տվյալ ոլորտում փորձը ցանկալի է:
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին:
Buy.am-ն օնլայն առևտրի հարթակ է, որտեղ միավորված են հարյուրավոր խանութներ, ռեստորաններ (Food Court) և սուպերմարկետ բաժինը: Ներկայացված խանութներում դուք կարող եք գտնել ինչպես հայկական արտադրության ապրանքատեսականի, այնպես էլ որակյալ արտասահմանյան ապրանքներ: Food Court բաժնում ներկայացված են բազմաթիվ ռեստորանների ճաշացանկեր, ինչպես նաև դիետիկ և բուսակերների համար նախատեսված ուտեստներ: Սուպերմարկետն առաջարկում է մթերային, տնտեսական և կենցաղային ապրանքների լայն ընտրանի: