Get our free app. It won't take up space on your device

Առաքման բաժնի ղեկավար

Penotex LLC

Location: Nor Nork, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Senior
Industry: Sales, Business Development, Production, Operations
Deadline:
10/28/2026

Նկարագրություն

«Պենոտեքս» ընկերությունը աշխատանքի է հրավիրում փորձառու, պատասխանատու և կազմակերպված Առաքման բաժնի ղեկավարի։

Պարտականություններ

  • Կազմակերպել և վերահսկել խանութ-սրահների առաքումների ամենօրյա աշխատանքը,
  • Համակարգել վարորդ-առաքիչների աշխատանքը՝ բաշխելով առաջադրանքները և վերահսկելով դրանց կատարումը,
  • Համագործակցել խանութ-սրահների մենեջերների և հաշվետար-օպերատորների հետ՝ առաքումների գործընթացը ճիշտ կազմակերպելու համար,
  • Վերահսկել պատվերների՝ ճիշտ հասցեով, ճիշտ ժամանակին և համապատասխան փաստաթղթավորմամբ առաքումը,
  • Հետևել առաքումների ընթացքում առաջացող խնդիրներին և օպերատիվ լուծումներ գտնել,
  • Վերահսկել վարորդների աշխատանքի արդյունավետությունը և կարգապահությունը,
  • Հետևել առաքումների ուշացումներին, չկատարված կամ վերադարձված պատվերներին և դրանց պատճառներին,
  • Համակարգել վարորդների երթուղիներն ու աշխատանքային ծանրաբեռնվածությունը,
  • Կապ պահպանել համապատասխան բաժինների հետ՝ առաքումների հետ կապված հարցերի արագ կարգավորման համար,
  • Վերլուծել առաքումների հետ կապված տվյալները և ներկայացնել հաշվետվություններ ղեկավարությանը,
  • Բացահայտել առաքման գործընթացի խնդիրներն ու առաջարկել գործընթացների բարելավման լուծումներ,
  • Սահմանել և վերահսկել առաքման գործընթացի ներքին կանոններն ու աշխատանքային ստանդարտները,
  • Իրականացնել հաստիքից բխող այլ պարտականություններ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (կառավարման, լոգիստիկայի, տնտեսագիտության և/կամ հարակից ոլորտում կդիտվի որպես առավելություն),
  • Առնվազն 2-3 տարվա աշխատանքային փորձ լոգիստիկայի, առաքումների, օպերացիոն կառավարման ոլորտում պարտադիր է,
  • Թիմի կառավարման և աշխատանքային գործընթացների համակարգման փորձ,
  • MS Excel-ի և Google Sheets-ի վարժ տիրապետում, 1C ERP համակարգերի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Առաքումների, երթուղիների և աշխատանքային ծանրաբեռնվածության պլանավորման և վերահսկման հմտություն,
  • Արագ կողմնորոշվելու, սթրեսային իրավիճակներում արդյունավետ գործելու և օպերատիվ որոշումներ կայացնելու հմտություն,
  • Բարձր կազմակերպվածություն, ժամանակի արդյունավետ կառավարման և միաժամանակ մի քանի գործընթաց համակարգելու կարողություն,
  • Բանակցային, հաղորդակցման և կոնֆլիկտների կառավարման լավ հմտություններ,
  • Վերլուծական մտածողություն և հաշվետվությունների հետ աշխատելու կարողություն,
  • Սեփական մեքենայի առկայությունը կդիտվի որպես առավելություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթիից շաբաթ, 09։00-19։00
Հասցե՝ ք. Երևան, Նոր-Նորք Թևոսյան 115/14

Մենք տրամադրում ենք՝

  • Մրցունակ աշխատավարձ,
  • Կորպորատիվ զեղչեր մեր արտադրանքի գնման դեպքում,
  • Համեղ ընդմիջում։

Հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել՝ լրացնելով համապատասխան դաշտերը հարթակում։

Ուրախ կլինենք տեսնել Ձեզ մեր ԹԻՄՈՒՄ:

Company օverview
address
Address
Երևան, Նոր Նորք, Թևոսյան 115/14
address
Number of employees
51-150
Phone
Phone
099662005

«ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին։ Ընկերությունը զբաղվում է փրփրապլաստե դեկորատիվ քիվերի, առաստաղի դեկորների և փրփրապլաստե ձայնաջերմամեկուսիչ թերթերի արտադրությամբ, ինչպես նաև ջրադիսպերսիոն և դեկորատիվ ներկերի, լաքանյութերի, սվաղաներկերի (դեկորատիվ սվաղ), շինարարական քիմիայի արտադրությամբ, որոնք համապատասխանում են միջազգային ստանդարտներին։

Ընկերությանն է պատկանում նաև «BELLA CASA» խանութ-սրահների ցանցը։ Ինչպես նաև «ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը համարվում է պաշտոնական և էքսկլյուզիվ ներկայացուցիչը եվրոպական և ռուսական մի շարք բրենդերի, ինչպիսիք են՝ «ՔՐԻՍՏԻԱՆԱ ՄԱՍԻ, ՊԱՐԱՏՈ», «ՄԱԿՈ», «ՊԱՎԱՆ», «ԲՈԼԴՐԻՆԻ», «ԿՈ.ՄԵ», «ԱՆԶԱ», «ԵՎՐՈ ԴԵԿՈՐ», «ԱՍՊԵԿՏ», «ՍԻԼԿ ՊԼԱՍՏԵՐ», «ԴԵԿՈՄԱՍՏԵՐ», «ՊԵՐՖԵԿՏ ՊԼՅՈՒՍ», «ԴԵ-ԲԱԳԵՏ», «ՎԻՔՍԵՆ», «ՀԵԼԻՈՍ», «ԲԵԼԻՆԿԱ» և ոչ միայն։

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Free meals
Free meals
Reward system
Reward system
Trainings
Trainings
Free parking
Free parking
Company car
Company car
No dress code
No dress code
Parental leave
Parental leave
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media